01/11/2019 18:22
Դատապարտյալների և կալանավորված անձանց սնունդը փոփոխվում է. Մեկ օր՝ «Արմավիր» ՔԿՀ-ում (Տեսանյութ)
2019 թվականի հոկտեմբերի 15-ից և 16-ից, 70 օր տևողությամբ, փորձնական ծրագիր է իրականացվում Հայաստանի Հանրապետությունում ամենամեծ լրակազմն ունեցող «Արմավիր» և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում՝ ընդհանուր հաշվարկով 1090 անձի համար:
Արդեն շուրջ 15 օր է, որ ՔԿՀ-ներում ներդրվում է բարձր որակավորում ունեցող խոհարարների կողմից սննդի պատրաստման նոր և արդյունավետ համակարգ։
Կալանավորված անձանց և դատապարտյալներին օրական տրվող պատրաստի սնունդը ներառում է նախաճաշ, ճաշ և ընթրիք (ներառյալ հաց):
Նոր սննդի որակին ծանոթանալու էր գնացել Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, սակայն, ոչ միայնակ՝ լրագրողներին ուղեկցությամբ։
Նախարարը սննդի որակից ու մատուցվող ծառայություններից գոհ է, գոհ են նաև ՔԿՀ-ում պահվող անձիք, սակայն մի փոքր դժգոհություն ունեն։
Ռուստամ Բադասյանը վստահեցնում է՝ նախկինի նման արտոնյալներ ՔԿՀ-ներում չկան. կալանավորված ոչ մի անձի դուռը բաց չի լինում։ Նախարարի խոսքը հաստատում են նաև կալանավորները՝ նշելով՝ արտոնյալ հասկացություն գոյություն չունի։
Մանրամասն՝ տեսանյութում։