Արցախում զինծառայողի մահվան դեպքով քրգործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու հոդվածով
05/11/2019 10:16

Արցախում զինծառայողի մահվան դեպքով քրգործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու հոդվածով

Երեկ՝ ժամը 19:30-ի սահմաններում, N զորամասի զինանոցում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էրիկ Արարատի Հարությունյանը՝ կզակի շրջանում հրազենային վնասվածքով:  Զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին Է. Հարությունյանը մահացել է, հայտնում են ՔԿ լրատվական ծառայությունից։ 

Երկրորդ կայազորային քննչական բաժնում դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

Նշենք՝ 110-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է՝ սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը։

Արցախում զինծառայողի մահվան դեպքով քրգործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու հոդվածով