07/11/2019 12:48
Արայիկ Հարությունյանը հայ մշակույթին վերաբերվում է սուլթան Համիդի պես. ԵՊՀ ուսանող
Արայիկ Հարությունյանը հայ մշակույթին վերաբերվում է սուլթան Համիդի պես։ Ազգային պարերի մասին ֆիլմի համար գումար չունի, «Հայ ասպետ» հաղորդաշարի համար գումար չունի, բայց փողոցային լկտի, ցինիկ պարերի համար 2.7 միլիոն դրամ ունի, սեռափոխված անձնավորության մասին ֆիլմի համար 20 միլիոն դրամ ունի, կառավարության առջև բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ԵՊՀ ուսանողների ներկայացուցիչ Գևորգ Գյուլումյանն՝ ընդգծելով.
«Այդ ամենի պատճառով նա պետք է հեռանա»։
Ուսանողները նախարարին հորդորեցին իջնել, վերցնել իր համար գնված մետրոյի ժետոնն ու հեռանալ։
«Բոլորն ուզում են, որ դու հեռանաս», - հայտարարեցին դաշնակցական երիտասարդերը։
Նրանք նաև շեշտեցին՝ իրենց համար խիստ անընդունելի է նախարարի՝ հայոց լեզվի, հայ գրականության և պատմության նկատմամբ ընդգծված հակակրանքը, և ժամանակն է, որ խորհրդարանական ընդդիմությունը ևս պետք է անվստահություն հայտնի Հարությունյանին։
Ցուցարար երիտասարդներն ավելի ուշ որոշեցին երթով շարժվել դեպի ԿԳՄՍ նախարարության շենք` բողոքի ակցիան այնտեղ շարունակելու։