ՌԴ-ն Հայաստանի թիվ մեկ տնտեսական գործընկերն է. Զոհրաբ Մնացականյան
11/11/2019 13:33

ՌԴ-ն Հայաստանի թիվ մեկ տնտեսական գործընկերն է. Զոհրաբ Մնացականյան

ՀՀ-ՌԴ երկկողմ առևտրաշրջանառությունը նախորդ տարվա համեմատ աճել է 10 տոկոսով, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«ՌԴ-ն ՀՀ թիվ մեկ տնտեսական գործընկերն է, ընդ որում երկկողմ առևտրաշրջանառությունը աճող դինամիկա ունի՝ նախորդ տարվա համեմատ մոտ 10 տոկոսով», - ասաց ԱԳ նախարարը:

Մնացականյանն ասավ, որ ՀՀ-ՌԴ երկկողմ օրակարգում ՌԴ գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ կարևորել են Ռուսաստանի հետ համագործակցությունը ընդհանուր հարթակների՝ ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ շրջանակներում:

«Մեզ համար առանցքային է ԵԱՏՄ շուկայի հետագա ազատականացումը: ԵԱՏՄ միջազգային կապերի ընդլայնումը Սինգապուրի, Սերբիայի, Իրանի, Չինաստանի և այլ երկրների հետ՝ նոր որակի համագործակցության միջոցով», - հավելեց Մնացականյանը:

Նա ընդգծեց, որ հայ-ռուսական հարաբերությունները զարգանում են բոլոր ուղղություններով, ինչպես նաև ՀՀ-ն ու ՌԴ-ն ակտիվ  շարունակում են համագործակցել տարբեր միջազգային հարթակներում:

ՌԴ-ն Հայաստանի թիվ մեկ տնտեսական գործընկերն է. Զոհրաբ Մնացականյան