Տարբեր մշակույթներից եկած մարդիկ պետք է համակերպվեին. համակեցությունը հա՛մ դժվար էր, հա՛մ՝ հետաքրքիր. Իսպանիայում կամավոր աշխատած Արմինե Մարուքյան

15/11/2019 18:46

Տարբեր մշակույթներից եկած մարդիկ պետք է համակերպվեին. համակեցությունը հա՛մ դժվար էր, հա՛մ՝ հետաքրքիր. Իսպանիայում կամավոր աշխատած Արմինե Մարուքյան


«Երազանքը Հայաստանից դուրս» շարքի շրջանակում Aysor.am-ի զրուցակիցն այս անգամ Արմինե Մարուքյանն է, ով երկու կամավորական ծրագրի է մասնակցել:

Արմինեն սովորել է Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետում, որն ավարտելուց անմիջապես հետո մեկնել է կամավորական աշխատանքի: Արմինեն մասնագիտությամբ թարգմանիչ է, որպես երկրորդ լեզու սովորել է իսպաներեն, հենց այստեղից էլ առաջացել է Իսպանիա մեկնելու ցանկությունը:

Արմինեն Իսպանիա է մեկնել 2016 թվականի օգոստոսին: «Youth In Action» ծրագրի շրջնակում գործող «Ինտերկամբիա» երիտասարդական կազմակերպությունում, որը զբաղվում է տարբեր երկրներում երիտասարդների համար փոխանակման և կամավորական ծրագրեր կազմակերպելով, զրուցակիցս որպես կամավոր աշխատել է 9 ամիս: Սա կամավորական աշխատանքի առաջին փորձը չէր: Մինչև Իսպանիա մեկնելն Արմինեն 2015 թվականին երկու ամսով կամավորական ծրագրի է մեկնել Բուլղարիա՝ մասնակցելով հնագիտական պեղումների:

Բավականին հետաքրքիր փորձ էր միասին ապրելը. համակեցությունը հա՛մ  դժվար էր, հա՛մ՝ հետաքրքիր

Եվրոպայում մի քանի ամիս ապրելն առաջին հայացքից իսկական երազանք է թվում: Կարող է տպավորություն ստեղծվել, որ որոշ ժամանակ հեռու ես լինելու բոլորից, ապրես միայնակ ու անհոգ կյանքով, մինչդեռ, եթե որոշել եք կամավոր աշխատել Եվրոպայում, ապա պետք է պատրաստ լինեք ձեր կենցաղը կիսել այլ երկրների ներկայացուցիչ կամավորների հետ, նրանց հետ ապրեք նույն տանը:

Զրուցակիցս համատեղ կենցաղ կիսելը հետաքրքիր փորձ է համարում: Նա բնակարանում ապրել է երկու ֆրանսիացի կամավորների հետ, հետո նրանցից մեկին փոխարինելու է եկել ազգությամբ իտալացի կամավոր:  

«Բավականին հետաքրքիր փորձ էր միասին ապրելը. տարբեր մշակույթներից եկած մարդիկ, տարբեր պատկերացումներով, ապրելակերպով պետք է մի տան մեջ համակերպվեին: Համակեցությունը հա՛մ դժվար էր, հա՛մ՝ հետաքրքիր», - հիշում է զրուցակիցս:

Նա նշում է, որ համատեղ կենցաղը դժվարություններ է ստեղծում գրեթե բոլոր կամավորների համար.

«Բոլորի համար էլ դժվար է, երբ անծանոթ մարդկանց հետ ստիպված ես մի տան մեջ ապրել ու տարածք կիսել: Յուրաքանչյուրս ուներ իր սենյակը, բայց ընդհանուր մաքրությունը պիտի կիսեինք, կային հարցեր, որոնց շուրջ պետք էր ընդհանուր որոշում կայացնել, դա կոնֆլիկտի էր բերում: Սա տարածված խնդիր էր, գիտեմ, որ բոլորի մոտ այս խնդիրը կար»: 

Զրուցակիցս նշում է՝ իր ծրագրի շրջանակում սա, թերևս, միակ դժվարությունն էր, մինչդեռ նկատում է, որ կամավորական ծրագրերի ընթացքում կամավորները մի շարք այլ խնդիրների կարող են բախվել, որոնց պետք է պատրաստ լինել.

«Յուրաքանչյուր ծրագիր յուրահատուկ է: Ընկերներիս փորձից էլ կարող եմ ասել, որ ամեն մեկն իր պրոեկտում ինչ-որ խնդիր ուներ՝ մեկը ղեկավարի հետ, մյուսը՝ թիմում և այլն: Իմ դեպքում, բարեբախտաբար, այդպես չի եղել», - ասում է Արմինեն:

Վերջինիս համար կամավորությունը բավականին հետաքրքիր փորձ էր, որի արդյունքում կարողացել է ընկերներ ձեռք բերել.

«Ինձ հետ աշխատող աղջիկն Ուկրաինայից էր: Նրա հետ լավ ընկերներ դարձանք: Մինչև հիմա երբեմն շփվում ենք»:

Ուզում էի մի տարի ժամանակ վերցնել ու հասկանալ՝ ինչպես շարունակել կրթությունս, կողմնորոշվել  ապագա մասնագիտությանս հարցում

Եվրոպայում կամավոր աշխատելու ցանկությունը նախ արդարացված էր ճանապարհորդելու հեռանկարով, բացի այդ՝ զրուցակցիս նաև ժամանակ էր պետք հետագա կրթությունը շարունակելու հարցում ավելի լավ կողմնորոշվելու համար:

«Ի սկզբանե ցանկանում էի ճանապարհորդել, քանի որ դրա հնարավորությունը մինչ այդ չէի ունեցել: Մինչև Բուլղարիա գնալը Հայաստանից դուրս չէի եղել: Համ ժամանակ չէր եղել՝ դպրոց, բուհ, համ էլ միջոցներ չէին եղել, իսկ երբ համալսարանն էի ավարտում, ուզում էի մի տարի ժամանակ վերցնել ու հասկանալ՝ ինչպես շարունակել կրթությունս, կողմնորոշվել  ապագա մասնագիտությանս հարցում, որովհետև չէի ուզում թարգմանության ոլորտում շարունակել: Որոշեցի փնտրել ծրագիր, որը թույլ կտա ճամփորդել, նոր մարդկանց հանդիպել, նոր փորձ ձեռք բերել, նոր ոլորտում ինձ փորձել», - հիշում է Արմինեն:

Ճամփորդելը, տարբեր մարդկանց հետ շփվելը, փոխում է աշխարհընկալումդ

Կամավորական աշխատանքի մեծագույն ձեռքբերումը զրուցակիցս համարում է ոչ միայն ճամփորդելու հնարավորությունն, այլև այն, ինչ մնում է ճամփորդելուց հետո:

«Այդ ընթացքում հասցրի մի քանի երկիր այցելել: Ճամփորդելուց նախ շատ լավ տպավորություններ ես ստանում, անփոխարինելի ապրումներ են, հետո՝ ճամփորդելու փորձ ես ձեռք բերում, շատ ավելի ինքնավստահ ես դառնում, տարբեր բեքգրաունդ ունեցող մարդկանց հետ ես շփվում, ինչը լայնացնում է աշխարհայացքդ: Եթե նախկինում ինչ-որ բաների նկատմամբ ավելի կատեգորիկ հայացքներ ունեի, ընթացքում սկսեցի զգալ, որ ամեն ինչ միանշանակ չէ ու հետաքրքիր է: Ճամփորդելը, տարբեր մարդկանց հետ շփվելը, փոխում է աշխարհընկալումդ», - պատմում է Արմինեն:

Ես կարոտել էի Հայաստանը, ուզում էի արդեն վերադառնալ

Թեև կամավորական աշխատանքը դուր էր գալիս Արմինեին և նա չի զղջում, որ որոշել է այդքան ամիս արտերկրում անցկացնել, բայց նշում է՝ արդեն կարոտել էր Հայաստանը և ցանկություն կար վերադառնալու:

«Ես կարոտել էի Հայաստանը, ուզում էի արդեն վերադառնալ: Ինձ համար դժվար չի եղել վերադառնալուց հետո ադապտացվել: Ճանաչում եմ մարդկանց, որ ասում են՝ շատ դժվար է եղել վերադառնալը, չէին ցանկանում վերադառնալ, նորից ուզում էին հետ գնալ, բայց ինձ մոտ այդպես չի եղել: Եկա ու մի քանի օր հետո աշխատանքի ընդունվեցի, ու դա էլ երևի նպաստեց, որ ինձ մոտ դեպրեսիա չսկսվի»:

Հայաստան վերադառնալուց հետո Արմինեն որոշեց այլ ոլորտում իրեն փորձել: Սկզբում սկսեց աշխատել որպես «content writer»՝ բովանդակություն ստեղծելով կայքերի, սոցցանցերի և բլոգների համար, ապա ավելի խորացրեց գիտելիքները թվային մարքեթինգի և թվային գովազդի մեջ:

«Հիմա թվային գովազդով եմ զբաղվում և դա ինձ շատ է դուր էր գալիս: Կրթությունս հենց մարքեթինգի ուղղութամբ եմ մտածում շարունակել: Չէի ասի, թե կամավոր աշխատած ժամանակն ինձ օգնեց կողմնորոշվել, որ այս ոլորտում սկսեմ աշխատել, պարզապես այդպես ստացվեց, որ եկա սկսեցի այդ ուղղությամբ աշխատել ու դա ինձ դուր եկավ», - ասում է Արմինեն՝ ընդգծելով, որ դիտարկում է արտերկրում այս ուղղվածությամբ մագիստրոսական կրություն ստանալու հեռանկարը, քանի որ Հայաստանում թվային մարքեթինգի ոլորտում կրթությունը դեռ զարգացած չէ:

Իսպանական հայտնի սիեստան գոյություն ունի . մարդիկ շատ ավելի հանգիստ են, անհոգ, մեզանից ավելի քիչ են աշխատում

Դրսում ապրելը հնարավորություն է տալիս համեմատականներ անցկացնել կենցաղների, մարդկանց ապրելակերպի նմանությունների և տարբերությունների միջև:

«Իսպանիայում մարդիկ շատ ավելի հանգիստ են, անհոգ, երեկոյան աշխանքից հետո փաբ են այցելում, մեզանից ավելի քիչ են աշխատում: Համ աշխատանքային ժամերն են ավելի քիչ, համ իրենք ավելի հանգիստ են, քան մենք: Գուցե, այդ տպավորությունը ստացել եմ, որովհետև այդպես էր այն ոլորտում, որում ես աշխատում եմ, բայց խանութներում էլ այդպես էր: Իսպանական հայտնի սիեստան գոյություն ունի. խանութները ցերեկները մի քանի ժամ փակվում են, հետո՝ նորից բացվում, մարդիկ գալիս մի քանի ժամ աշխատում են ու գնում: Մեծ սուպերմարկետներն էլ կիրակի և տոն օրերին փակ են, իսկ մեզ մոտ նման բան, որ լինի, իսկական աղետ կլինի: Այստեղ մարդկանց աշխատանքային իրավունքներն ավելի լավ են իրացվում», - հիշում է զրուցակիցս:

Զուգահեռներ անցկացնելով իսպանացիների և հայերի միջև՝ Արմինեն նկատում է, որ իսպանացիները նման են մեզ՝ պահում են ընտանեկան ավանդույթները:

«Ես ընկերներ ունեի, որ ծնողների հետ չէին ապրում, բայց կիրակի օրն անպայման պետք է հանդիպեին, միասին ճաշեին: Ընտանեկան գծած կանոններ ունեին, որոնք համարյա չէին խախտում»:

Կարող եմ խորհուրդ տալ մաքսիմալ բաց լինեն այդ ընթացքում բոլոր հնարավորությունների համար, նույնիսկ, եթե մի պահ թվա, որ իրենց մտքով անցածը հիմարություն է

Թեև Արմինեն իր կամավորական աշխատանքի փորձը համարում է հաջողված, միևնույն ժամանակ, նշում է, որ չի կարող խորհուրդ տալ անպայման մասնակցել կամ էլ չմասնակցել նման ծրագրերի՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր մարդ ինքը պետք է հասկանա՝ պատրա՞ստ է կամ ուզո՞ւմ է նման փորձառություն ձեռք բերել, թ՞ե ոչ:

Փոխարենը զրուցակիցս խորհուրդ է տալիս կամավորական աշխատանքի մեկնած երիտասարդներին մաքսիմալ բաց լինել նոր հնարավորությունների առջև:

«Կարող եմ խորհուրդ տալ մաքսիմալ բաց լինեն այդ ընթացքում բոլոր հնարավորությունների համար, նույնիսկ, եթե մի պահ թվա, որ իրենց մտքով անցածը հիմարությունն է, օրինակ, մտածեն, որ ամսական բյուջեն չի հերիքի մի ճամփորդություն անելու, այդ ընթացում կարելի մի քիչ դիետա պահել և ավելի շատ ճամփորդել: Բոլոր ռեսուրսները դնել այդ փորձառության վրա, ոչ թե նյութական բաների, որովհետև սա հենց այդ ժամանակն է», - ասում է զրուցակիցս:

Ինչ վերաբերում է կավորական աշխատանքի վարձատրությանն, ապա զրուցակիցս համաձայնում է՝ քիչ գումար է, բայց հնարավոր է ամսվա ընթացքում նորմալ սնվել և մի քիչ էլ խնայել ճամփորդելու համար:

«Բյուջեն իրոք քիչ է, շատ դժվար էր հերիքում, ամսվա վերջին բոլորը դիետայի վրա էին, բայց ինձ թվում է դա արդարացված է: Համենայն դեպս, Իսպանիայում գները համեմատելի են Հայաստանի հետ: Այստեղից ցածր չեն, բարձր են, բայց համեմատելի են: Պարզ է՝ շքեղությունների մեջ այնտեղ չենք ապրում ամեն օր ծովամթերք չենք ուտում կամ սպիտակ գինի չենք խմում, բայց նորմալ հնարավոր է ապրել, լրիվ նորմալ սնվել: Ես նախընտրում էի նաև ինչ-որ գումար պահել ու ճամփորդությունների վրա ծախսել: Չեմ փոշմանել, հակառակը՝ փոշմանել եմ, որ նույնիսկ ավելի շատ չեմ ճամփորդել: Ես մինչև մեկնելս էլ էի  գումար խնայել ու դա էլ էի ինձ հետ վերցրել, բայց առանց դրա էլ հնարավոր կլիներ ճամփորդել», - պատմում է Արմինեն:

Նա նաև նշում է, որ Եվրոպայում ճամփորդելն անհամեմատ մատչելի է: Թռիչքները հարևան երկրներ բավականին հասանելի են, այնպես որ կարելի է կամավոր աշխատած ժամնանակահատվածն օգտագոծել ոչ միայն նոր ընկերներ, նոր հմտություններ ձեռք բերելու, այլև ճանապարհորդելու համար:

Կարդացեք նաև՝

Երբեք չեն դժգոհում կյանքից, լուռ աշխատում են. կարծում եմ՝ շատ բան կարող ենք սովորել իրենցից. Պեկինում կրթությունը շարունակող Անի Պետրոսյան

Ուզում էի ինձ հնարավորություն տալ՝ կողքից նայելու իմ կյանքին. դա կարելի էր անել միայն Հայաստանից դուրս. Պուլայում կամավոր աշխատած Լուսինե Ոսկանյան

Հեղինակ՝ Վարդուհի Ստեփանյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 00:30 Ես՝ Վարդան Ղուկասյանս, անհավատս, կանգնում եմ Հայ Առաքելական եկեղեցու կողքին Այսօր, 00:05 Բագրատ Սրբազանը տեսակցել է Իջևանի ԲԿ տեղափոխված 2 ոստիկաններին, որոնք վիրավորում էին ստացել ոստիկանության կողմից Կիրանցում լուսաձայնային նռնակների կիրառման հետևանքով 26/04/2024 23:45 Պայմանագրային 20 զինծառայողներ միացան տավուշցիների պայքարին (Տեսանյութ) 26/04/2024 23:25 «Դիմ-շաշկան գցել են ժողովրդի մեջ»․ Կիրանցում ոստիկանները բնակիչների հետ բախման ժամանակ լուսաձայնային նռնակ են կիրառել (Տեսանյութ) 26/04/2024 22:44 Կարդիոգեն շոկ․ Ինչ անել 26/04/2024 22:30 Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանվող տարածք տարված ցուցարարների մեքենաները․ Պարեկային ծառայության ղեկավարն է այդպես հրահանգել 26/04/2024 22:13 Ժամն է՝ ամբո՛ղջ Հայաստանը պետք է պաշտպանի մեր երկրի դարպասները պահած Կիրանցի, Բաղանիսի, Ոսկեպարի, մյուս սահմանապահ գյուղերի բնակիչների իրավունքներն ու կյանքը․ Բագրատ Սրբազան 26/04/2024 21:43 «Սահմանային ճշգրտման անվան տակ իրականացվող գործընթացը խաղաղության երաշխիք չի ապահովում»․ Տիգրան Աբրահամյանը՝ ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին 26/04/2024 21:32 Հայրենիքի հանձմանը դեմ խաղաղ բնակչության նկատմամբ սևբերետավորների գործողությունը տապալվեց․ Ոսկանյան 26/04/2024 21:10 «Ամոթ, ամոթ»․ Տավուշցիները՝ ոստիկաններին, որոնք փորձում են ուժով բացել ճանապարհը․ Կիրանցում բախում է 26/04/2024 20:56 Տավուշցիները թույլ չեն տալիս՝ քարտեզագրողները Կիրանց մտնեն 26/04/2024 20:43 ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ Անահիտ Մանասյան 26/04/2024 20:30 «Պայքարը շարունակելու ենք»․ Սուրեն Պետրոսյան (Տեսանյութ) 26/04/2024 19:40 2 տարի առաջ այս օրը Փաշինյանի ավտոշարասյանը զոհ գնաց Սոնա Մնացականյանը․ Քաղաքացիները մոմավառություն են կազմակերպել՝ նրա հիշատակին (Տեսանյութ) 26/04/2024 19:16 Ռուսաստանն ու Եվրոպան այլևս չեն կարողանա այնպիսի հարաբերություններ վարել, որոնք նախկինում էին․ Պեսկով 26/04/2024 18:58 «Չինաստանը և ԱՄՆ-ը պետք է լինեն գործընկերներ, ոչ թե հակառակորդներ»․ Ծինփին-Բլինքեն հանդիպում է տեղի ունեցել 26/04/2024 18:44 Ժողովուրդը պետք է համախմբվի իր հոգևոր հայրերի շուրջ 26/04/2024 18:32 Միշուստին. ԵԱՏՄ-ն ՀՆԱ-ի աճով նկատելիորեն առաջ է Եվրամիությունից 26/04/2024 18:18 ՀՀ կառավարությունը կրկնեց Բաքվի հայտարարությունը՝ տեղադրվել է 28 «սահմանային» սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների մոտ 35 տոկոսը 26/04/2024 18:11 Բաքվից հայտարարել են Տավուշում «սահմանային» 28 սյունի առկայության մասին․ «Նախատեսված աշխատանքների մոտ 35 տոկոսն է կատարվել» 26/04/2024 17:57 Մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջ․ ՊԵԿ 26/04/2024 17:42 Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները․ ԱԳՆ խոսնակ 26/04/2024 17:29 «Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է»․ Արմեն Խաչատրյան՝ ՔՊ 26/04/2024 17:20 Ուժի գործադրմամբ բերման ենթարկված պատգամավոր Արթուր Խաչատրյանին տեղափոխել են ոստիկանության Հրազդանի բաժին 26/04/2024 17:07 «Եկել ենք` մեր սուրբ հողը պահենք»․ Կիրանցում բողոքի ակցիային են միացել 44-օրյա պատերազմում վիրավորված տղաները 26/04/2024 16:58 Ծառայողական քննության արդյունքում ՔԿԾ-ում երկու անձ ազատվել է զբաղեցրած պաշտոնից 26/04/2024 16:53 Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի 26/04/2024 16:47 Ոստիկանները բիրտ ուժ կիրառեցին ԱԺ պատգամավորի նկատմամբ. Արթուր Խաչատրյանին բերման ենթարկեցին 26/04/2024 16:38 Փակ է Երևան-Սևան մայրուղին՝ Հրազդանի հատվածում 26/04/2024 16:33 Քաղաքացիները կամազներով փակեցին Խանջյան փողոցը 26/04/2024 16:12 Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Գուգարքում և Վանաձորում՝ ապրիլի 29-ին և 30-ին 26/04/2024 16:04 «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչը կկայանա ապրիլի 28-ին 26/04/2024 15:56 Գիշերային ժամերին պարբերաբար խախտել են աղմուկի թույլատրելի շեմը. Թորոսյանը տեսանյութ է հրապարակել 26/04/2024 15:48 Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ՝ 50 միլիոն եվրո արժողությամբ 26/04/2024 15:40 Հայաստանն ու Իտալիան քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր 26/04/2024 15:31 Հայաստանը Ռուսաստանից նամակ է ստացել՝ կապված Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների հետ 26/04/2024 15:25 Մկրտչյանը նախագահին է ներկայացրել բարեփոխումների ընթացքի և արդյունքների վերաբերյալ մանրամասներ 26/04/2024 15:20 Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում ՔԿ-ում քննվող քրեական վարույթներով 26/04/2024 15:16 Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Օլաֆ Շոլց 26/04/2024 15:07 Սևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊ հայտարարությունը 26/04/2024 15:03 Ալիև-Շոլց հանդիպումից առաջ, «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով բողոքի ցույց՝ Բեռլինում (Տեսանյութ) 26/04/2024 14:47 Ավտովթար՝ Տավուշում. Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել 26/04/2024 14:38 Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից 26/04/2024 14:30 Ես ման եմ գալիս այն մարդուն, որ իմ դեմ կկանգնի ու Երկրապահին մի բան կասի. Տավուշի ԵԿՄ նախագահ (ՀԺ) 26/04/2024 14:24 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 95 դեպք 26/04/2024 14:13 Մենք այսօր Հայաստանի լինելիության հարցն ենք լուծում և լուծելու՛ ենք. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 26/04/2024 14:05 Ես ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք արդարացնում են Արցախի հայերի ցեղասպանությունը. Զատուլին 26/04/2024 14:01 ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է. Մհեր Գրիգորյան 26/04/2024 13:50 Մարդն ուզում է տաքսի վարել, որ պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, մինչև պարտքդ չփակես տեխզննություն չես անցնի, դատապարտում ենք հավերժ մնալ հարկադիր կալանքի տակ. Թունյան 26/04/2024 13:42 ՀՀ-ի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին (Տեսանյութ) 26/04/2024 13:38 ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան․ Ոստիկանություն 26/04/2024 13:36 Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը (Տեսանյութ) 26/04/2024 13:22 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով 26/04/2024 13:15 Ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպանն անդրադարձել են ընթացիկ համագործակցությանը և դրա զարգացման հեռանկարներին 26/04/2024 13:04 Երևանում 2020 թ․տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է 26/04/2024 13:00 Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը 26/04/2024 12:56 Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել 26/04/2024 12:47 Եվրամիութան դեսպանի հետ քննարկել ենք ՀՀ սահմանների և ներսում իրավիճակի մասին հարցեր․ Թովմասյան 26/04/2024 12:27 Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ 26/04/2024 12:17 Աշտարակ-Երևան ճանապարհին պարեկները կանգնեցնում են դեպի մայրաքաղաք եկող բոլոր բեռնատարներն ու շատերին չեն թողնում շարունակել ճանապարհը 26/04/2024 12:15 «Լադանիվա» խումբը Երևանի կենտրոնում անակնկալ ելույթներ է ունեցել (Տեսանյութ) 26/04/2024 12:10 Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը 26/04/2024 12:08 Փակ է Երևան-Էջմիածին ճանապարհը 26/04/2024 12:02 Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները․ Լուսանկարներ 26/04/2024 11:44 Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը 26/04/2024 11:36 Պատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու լավագույն միջոցն է. ԱՆ 26/04/2024 11:31 Կիրանցի դպրոցում դասադուլ է 26/04/2024 11:29 Բոլոր կարծրատիպերը, որոնք այսօր առկա են մեր հասարակությունում, կրթության բացերի հետևանք են. ՄԻՊ 26/04/2024 11:21 Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթեցման աշխատանքներ 26/04/2024 11:18 Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել է 26/04/2024 11:16 Գառնի գյուղի Չարենցի փողոցի տներից մեկի և հարակից տան բակում գտնվող հացատան տանիքում հրդեհ է բռնկվել 26/04/2024 11:05 «Թաթոյան» հիմնադրամը ներկայացրել է Տավուշում փաստահավաք աշխատանքների արդյունքները․ Քարտեզային տեսանյութ, փաստեր 26/04/2024 10:55 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 26/04/2024 10:50 Երազանքն իրականացնելու ճանապարհին․ «Մեկնարկի՛ր» ծրագրի մասնակից Տիգրան Հարությունյանը սկսել է ուսումնասիրել ստարտափ էկոհամակարգը (Լուսանկարներ) 26/04/2024 10:46 «Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Հովհաննիսյան 26/04/2024 10:44 Ժամը 10-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան. ՀՀ ոստիկանություն 26/04/2024 10:41 Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել՝ «Հաղթանակ» այգու տնօրենը թքել է իրենցից մեկի դեմքին 26/04/2024 10:36 Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը 26/04/2024 10:33 Երևան-Սևան մայրուղում պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով գալ Երևան (Տեսանյութ) 26/04/2024 10:30 «Հողատու՛», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանի վարչական շրջաններում․ Լուսանկարներ (Տեսանյութ) 26/04/2024 10:27 Երևանում և մարզերում մեկնարկել են անհնազանդության ակցիաները. քաղաքացիները բեռնատարներով փակել են Ազատության պողոտան 26/04/2024 10:17 Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորված 26/04/2024 10:10 Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար 26/04/2024 09:56 «Ժողովուրդ». ՔՊ քրեական գործերով անցնող, կամ այդպիսի հարազատներ ունեցող պատգամավորները չեն համարձակվի նեղացնել Սասուն Խաչատրյանին 26/04/2024 09:54 «Հրապարակ». Գյուղից երևում է դիրքերի քանդման գործընթացը 26/04/2024 09:51 «Ժողովուրդ». Աննա Հակոբյանի այցը Գյումրի քողարկված քաղաքական նպատակ է ունեցել 26/04/2024 09:50 «Հրապարակ». «Որոշակի հարցեր կան, որոնք դեռևս ճշգրտումների փուլում են» 26/04/2024 09:43 «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի կադրերի ընտրության պատկերը 26/04/2024 09:40 «Հրապարակ». ԿԳՄՍՆ-ում լուծարվում է սփյուռքի բաժինը 26/04/2024 09:39 «Ժողովուրդ». Բյուջեով սպասարկվող մեքենաներով նախագահ Վահագն Խաչատուրյանը մեկ անգամ չայցելեց ապօրինի բերման ենթարկվածներին 26/04/2024 09:37 «Հրապարակ». Երբ Ալիևը փախստականների անվան տակ Հայաստան ուղարկի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների, «բոլոլան» այդ ժամանակ կսկսվի 25/04/2024 23:01 Փաշինյանը «սահմանազատման» գործընթացի մասին զեկույց է ներկայացրել ՔՊ-ականներին 25/04/2024 22:52 Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը, ում արգելել են մուտք գործել ՀՀ տարածք, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը 25/04/2024 22:41 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով 25/04/2024 22:30 Տիգրան Աբրահամյանը ձերբակալվածների պահման վայրում տեսակցել է Սուրեն Պետոսյանին և ապօրինաբար պահվող մյուս 4 քաղաքացիներին 25/04/2024 22:17 Ծնկափոսային տարածության կիստա․ Ախտորոշումն ու բուժումը 25/04/2024 22:03 Կտրուկ ակտիվացել է Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցումը Հայաստան 25/04/2024 21:53 «Տեղի է ունենում՝ ըստ անհրաժեշտության»․ Պաշտոնապես հաստատել են՝ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է 25/04/2024 21:42 Տավուշում ականազերծում անող զինծառայողի աջ ոտնաթաթն է պոկվել պայթյունից 25/04/2024 21:32 Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացածը պայմանագրային զինծառայող է

Տվյալ բաժնի վերջին նյութերը