25/11/2019 11:38
ԱՄՆ կատարած մեր այցը շատ հաջողված էր. Էդմոն Մարուքյան
Հայաստանի և Միացյալ նահանագների միջև ինստիտուցիոնալ համագործակցության ամենահասանալի և կարևոր հարթակն այս պահին House democracy partnership-ն է (Ժողովրդավարական գործընկերության հանձնախումբ՝ խմբ.)։ Հայ-ամերիկյան բարեկամական խմբի՝ ԱՄՆ կատարած այցն ամփոփելիս ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Հանդիպել ենք հանձնախմբի համանախագահներ Դեյվիդ Փրայսի և Բուքենենի հետ։ Նրանք երկուսն էլ կողմ են, որ Հայաստանը ներգրավվի ծրագրերի մեջ։ Դրանք արդեն իսկ ընթացքի մեջ են, համագործակցությունը խորանում է։ Սա շատ կարևոր ձևաչափ է. նրանց համար Հայաստանը մի նոր աշխարհ է, և շատ կարևոր է, որ կարողանանք ինստիտուցիոնալ մակարդակում մեր հարաբերությունները զարգացնենք։
Ընդհանուր առմամբ՝ ԱՄՆ կատարած մեր այցը շատ հաջողված էր։ Նախկին այցերի համամետ՝ տարբերությունը շատ մեծ էր։ Հայկական կողմը կոնկրետ ասելիք ուներ՝ կապված երկրում տեղի ունեցած փոփոխությունների հետ», - ընդգծեց բանախոսը։