Ոստիկանությունը բռնի ուժով հեռացնում է ՀՅԴ ՀԵՄ ներկայացուցիչներին Վազգեն Սարգսյան փողոցից
03/12/2019 17:38

Ոստիկանությունը բռնի ուժով հեռացնում է ՀՅԴ ՀԵՄ ներկայացուցիչներին Վազգեն Սարգսյան փողոցից

Մի քանի նախազգուշացումից հետո ոստիկանությունը որոշեց բռնի ուժով հեռացնել ՀՅԴ ՀԵՄ ներկայացուցիչներին Վազգեն Սարգսյան փողոցից: 

Հիշեցնենք, որ երիտասարդները փակել էին երթևեկելի տարածքն այն բանից հետո, երբ ԿԳՄՍ նախարարության դիմացից ոստիականները բռնի ուշով հեռացրել էին իրենց՝ թույլ չտալով այնտեղ նստացույց անցկացնել:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր նախարարի հետ հանդիպման պահանջով ՀՅԴ երիտասարդները հավաքվել էին ԿԳՄՍ նախարարության դիմաց:

Տեսնելով, որ նախարարը չի գալիս իրենց հետ հադիպման՝ երիտասարդները ճեղքեցին ոստիկանական պատն ու նստացույց հայտարարեցին նախարարության շենքի դիմաց:

Ոստիկանությունը հինգ րոպե ժամանակ տվեց մուտքն ազատելու համար, որից հետո բռնի ուժով հեռացրեց երիտասարդներին նախարարության մուտքի մոտից։