20/12/2019 12:13
Գարիկ Սարգսյանն այլևս չի խոսում կոկորդիլոսաբուծարանի մասին
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ցանկություն չունի խոսել մարզում կոկորդիլոսաբուծարանի ստեղծման մասին:
Aysor.am-ը հետաքրքրվեց մարզպետից՝ ինչ նորություններ կան, մարզպետն էլ ասաց, թե չի ուզում այդ հարցով խոսել:
Նա կոչ արեց դիմել «Արմոն» ՍՊԸ-ին ու հետաքրքրվել, թե ինչու է ուշանում կոկորդիլոսաբուծարանի ստեղծումը:
Նշենք, որ «Արմոն» ՍՊԸ-ն Դաշտավան համայնքում վարձակալության էր վերցրել 15 հա տարածք, հանդիպում ունեցել բնակիչների հետ, ներկայացրել իր ծրագիրը:
Նշվել էր, որ առաջիկա մեկ տարվա ընթացքում կարվի 1,5 մլն դոլարի ներդրում, իսկ հետագա հինգ տարում ներդրումների ծավալները կհասնեն 10 մլն դոլարի:
Գարիկ Սարգսյանը նշել էր, որ ներդրումն իրականացնողը Տանզանիայից է: