23/12/2019 14:27
2020 թվականը լինելու է հանրային աջակցության պատրանքը պահպանելու տարի. Աշոտյան
2019 թվականն իշխանության համար հանրային աջակցության արագընթաց էրոզիայի, նեխման տարի էր։ 2020 թվականը լինելու է հանրային աջակցության պատրանքը պահպանելու տարի, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի համաժողովի ժամանակ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Այս ռեժիմը դառնում է ավելի ավտորիտար, ինչպես Չավեսի կամ Մորալեսի իշխանությունները։ Այս իշխանությունն իր իշխանապահպան հենարան է ընտրում անապահով և սոցիալական ցածր ցենզով մարդկանց», - ասաց նա։
Անդրադառնալով գործող իշխանությունների կողմից կոռուպցիոն սխեմաների բացառման թեմային՝ Արմեն Աշոտյանը շեշտեց, որ երբ վարչապետի տիկինը հաստատեց, որ իր արտաքին տեսքի վրա պետական բյուջեից տարեկան ծախսվում է 40 հազար դոլար, ինքը համացանցում փորձեց տեղեկավություն գտնել՝ արդյոք Գերմանիայի կանցլերի ամուսինը պետական բյուջեից նմանօրինակ գումարներ է ծախսում։
«Պարզվեց, որ անգամ Անգելա Մերկելը, լինելով կանցլեր, պետական բյուջեից իր արտաքինի վրա գումարներ չի ծախսում»,- փաստեց բանախոսը։
Ամփոփելով խոսքը՝ Արմեն Աշոտյանը շեշտեց, որ 2020-ին հարկավոր են արտահերթ խորհրդարանական ընտրություններ։
«Արցախյան բանակցությունների բեռի տակ կքող իշխանությունները պարտավոր են օր առաջ Հայաստանում փոխել քաղաքային կոնֆիգուրացիան»,- ասաց ՀՀԿ փոխնախագահը։