20/01/2020 14:00
Չեմ կարծում՝ տեղին է, որ շահարկումների առարկա դառնա. Մակունցը՝ Կուտոյանի հոգեհանգստին Փաշինյանի բացակայության մասին
Սարսափելի բան է տեղի ունեցել, որից ազդվել ենք բոլորս, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվանը:
Դիտարկմանը, թե ինչո՞ւ վարչապետը ներկա չէր Կուտոյանի հոգեհանգստաին և հուղարկավորությանը, Մակունցն ասաց.
«Վարչապետը ցավակցական խոսք հղել է Կուտոյանների ընտանիքին, և իշխանության առանձին ներկայացուցիչներ ներկա գտնվել են հրաժեշտի արարողությանը, իսկ այն անձինք, այդ թվում՝ վարչապետը, ովքեր չեն մասնակցել, չեմ կարծում, թե տեղին է, որ շահարկումների առարկա դառնան», - ասաց Մակունցը: