ՍԴ նախագահը խնդրել է մեզ պատրաստել հայցադիմումը ընդդեմ Նիկոլ Փաշինյանի. Մակինյան
26/01/2020 18:04

ՍԴ նախագահը խնդրել է մեզ պատրաստել հայցադիմումը ընդդեմ Նիկոլ Փաշինյանի. Մակինյան

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն ընթերցել է Նիկոլ Փաշինյանի «անհամաչափ հարվածը» և խնդրել մեզ պատրաստել հայցադիմումը, այս մասին Facebook-յան իր էջում գրել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի փաստաբանական թիմի անդամ Ամրամ Մակինյանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն իր ծառայություններն է առաջարկել իրեն:  Դրան ի պատասխան Հրայր Թովմասյանը 20 օր ժամանակ էր տվել Նիկոլ Փաշինյանին՝ փաստական տվյալով ապացուցելու ասածը, այլապես կդիմի դատարան: