13/02/2020 12:37
Գևորգ Գորգիսյանը դժգոհ է, որ իրենց առաջարկները չեն ներառվել հակածխախոտային օրինագծում
Չնայած խոստմանը՝ հանրային փակ վայրերում և հանրային սննդի բոլոր օբյեկտներում ծխելն արգելող օրենքի նախագծի վերաբերյալ մեր առաջարկները չեն ընդգրկվել, այդ փոփոխությունները չեն ներառվել նախագծում, ԱԺ այսօրվա նիստի ժամանակ դժգոհություն հայտնեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը:
Պատգամավորը շնորհակալություն հայտնեց «Իմ քայլը» խմբակցության իր գործընկեր Բաբկեն Թունյանին՝ վերջնական նախագծում այդ փոփոխությունները ներառելու ջանքերի համար:
Գևորգ Գորիսյանի խոսքով՝ կառավարությունը պատշաճ չի երկխոսել նույնիսկ «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչների հետ և չի լսել նրանց արտահայտած մտահոգությունները:
Հիշեցնենք, որ խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկում է ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին օրենքի նախագծի և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է ծխելն արգելել հանրային փակ տարածքներում և հանրային սննդի բոլոր օբյեկտներում: