Հանրային փակ տարածքներում և սննդի բոլոր օբյեկտներում ծխելը կարգելվի. օրինագիծն ընդունվեց
13/02/2020 18:00

Հանրային փակ տարածքներում և սննդի բոլոր օբյեկտներում ծխելը կարգելվի. օրինագիծն ընդունվեց

ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց հակածխախոտային հայտնի օրինագիծը, որով առաջարկվում է ծխելն արգելել հանրային փակ տարածքներում, ինչպես նաև՝ հանրային սննդի բոլոր օբյեկտներում: 

Նախագիծն ընդունվեց 76 կողմ, 16 դեմ, 7 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։ 

Օրենքի նախագծով սահմանված են տուգանքներ արգելված վայրերում ծխելու համար:

Հանրային սննդի բոլոր օբյեկտներում ծխելու արգելքը կգործի 2022 թվականի մարտի 15-ից:

Հանրային փակ տարածքներում և սննդի բոլոր օբյեկտներում ծխելը կարգելվի. օրինագիծն ընդունվեց