15/02/2020 15:08
Տեսագրության մեջ լսվում է, թե ինչպես է ԵԽ գլխավոր քարտուղարը բարձրաձայնում՝ մտահոգություններ ունեն կապված հանրաքվեի հետ. Աշոտյան
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ, ինչի մասին նա տեղեկացրել է իր ՖԲ էջում, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Ցավոք, տեսագրությունը ընդհատված է արարողակարգային մասով, և մեզ այս պահին հասանելի չէ, թե հակասահմանադրական հանրաքվեի մասին ինչ ստերը խոսում վարչապետը, մասնավորապես, արդյո՞ք բարձրաձայնվել է Բուքիքիոն կոռումպացված լինելու մասին մեղադրանքը և այլն:
Սակայն անգամ այդ տեսագրության մեջ լսվում է, թե ինչպես է ԵԽ գլխավոր քարտուղարը բարձրաձայնում, որ իրենք մտահոգություններ ունեն կապված այդ հանրաքվեի հետ:
"Աշխարհի ամենաթափանցիկ" կառավարության գործելաոճին արդեն սովոր ենք՝ նրանք կտրում, ընդհատում, հանում են իրենց համար անհաճո հատվածներն ու նյութերը անգամ միջազգային հանդիպումներից:
Բայց ստի ոտքերը, ինչպես բազմիցս ապացուցել եմ, կարճ են: Մերկելի ականջը կանչի...», - գրել է նա:
Ավելի վաղ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ Բեռլինում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Հայաստանի դատաիրավական բարեփոխումներին՝ հիշատակելով Վենետիկի հանձնաժողովը, ինչի մասին հայերեն թարգմանության մեջ խոսք չկա: Աշոտյանը նշել էր, որ այդ հատվածը բացակայում է նաև Հայաստանի վարչապետի պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրությունից:
Քիչ առաջ վարչապետի աշխատակազմից պարզաբանում են տարածել, որ Անգելա Մերկելի՝ Վենետիկի հանձնաժողովի հետ կապված նախադասությունը չհիշատակելը եղել է թարգմանչի կողմից բացթողում, և եթե վարչապետի լրատվական ծառայությունը որևէ տեղեկատվություն ցանկանար թաքցնել կամ չներկայացնել, ապա վարչապետի գրեթե բոլոր հանդիպումներն ուղիղ հեռարձակմամբ չէր ներկայացնի։