03/03/2020 18:44
Նորվեգիայում 32 մարդու մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել
Նորվեգիայում լաբորատոր հետազոտությունները 32 մարդու մոտ հաստատել են կորոնավիրուսի առկայությունը, իշխանությունները նախազգուշացնում են հիվանդության տարածման ռիսկի մասին, հաղորդում է NRK հեռուստառադիոընկերությունը՝ հղում անելով Թագավորության առողջապահական մարմնին:
«Մենք կարող ենք ենթադրել, որ որոշ ոլորտներում տարածման ռիսկն աճել է», - NRK-ն մեջբերում է վարչության հաղորդագրությունը: