12/03/2020 22:59
Գործուղումների չեղարկումը պայմանավորված է կորոնավիրուսի տարածման պատճառով տվյալ միջոցառումների հետաձգմամբ կամ չեղարկմամբ. Նաղդալյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ չեղարկվել են մի շարք արտասահմանյան պաշտոնական գործուղումներ։
ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը Aysor.am-ի հետ զրույցում ասաց, որ մի շարք արտասահմանյան պաշտոնական գործուղումների չեղարկումը պայմանավորված է կորոնավիրուսի տարածման պատճառով տվյալ միջոցառումների հետաձգմամբ, չեղարկմամբ կամ ձևաչափի փոփոխմամբ:
«Արտասահմանյան գործուղումների հետ կապված բոլոր հարցերը համակարգվում են մեր միջազգային գործընկերների հետ», - նշեց Նաղդալյանը։
Հիշեցնենք՝ վարչապետի որոշմամբ՝ ուժը կորցրած է ճանաչվել Ռուստամ Բադասյանի և Քրիստիննե Գրիգորյանի գործուղումը Ֆրանսիա, Լենա Նանուշյանի գործուղումը Դանիայի և հայկական պատվիրակության գործուղումը ԱՄՆ։