09/04/2020 14:29
ԱԱԾ մեծ թվով ծառայողներ այցելել են ոստիկանության բաժանմունք. նրանք թույլ չեն տալիս պետին, տեղակալին և օպերլիազորին դուրս գալ շենքից. Shamshyan.com
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մի քանի աշխատակիցներ այցելել են Ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարածքային բաժանմունքներից մեկը, որտեղ աշխատակիցների ելումուտն ԱԱԾ-ականների կողմից դադարեցվել է։
Ըստ Shamshyan.com-ի տեղեկությունների՝ ԱԱԾ ծառայողները չեն թողնում ոստիկանության բաժանմունքի շենքից դուրս գան բաժանմունքի պետը, տեղակալը և քրեական հետախուզության խմբի ավագ օպերլիազորը։
Shamshyan.com-ն այս պահին դեպքի որոշ հանգամանքներ փորձում է պարզել իրավասու մարմիններից, ինչից հետո ընթերցողներին կներկայացնենք դեպքի մանրամասները։