30/04/2020 00:48
Ալեն Սիմոնյանը տվեց խոստովանական «ցուցմունք» առերևույթ կատարված հանցագործության մասին. Արսեն Բաբայան
ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում քիչ առաջ արված հայտարարությամբ ամբողջությամբ հաստատեց «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանի կողմից կատարած արարքում քրեական օրենսգրքով նախատեսված «խուլիգանություն» արարքի հանցադեպի բացակայությունը: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է իրավապաշտպան Արսեն Բաբայանը։
«Իրավապահ մարմիններն այլևս որևէ շանս չունեն այդպիսի մեղադրանք առաջադրել Արթուր Դանիելյանին: Ալեն Սիմոնյանը միաժամանակ նույն ուղիղ եթերում տվեց խոստովանական «ցուցմունք» առերևույթ կատարված հանցագործության մասին», - նշել է Բաբայանը։
Հիշեցնենք՝ Ալեն Սիմոնյանը Facebook-ի ուղիղ եթերում պատմել է, որ փողոցում, երբ հանդիպել է Արթուր Դանիելյանին և երկար նայելուց հետո բարևել, պատասխան է հնչել «բարև, բոզի տղա», ինչից հետո Սիմոնյանն ասել է, որ նույն կարծիքն ունի իր մասին և գլխով հարվածել է Արթուր Դանիելյանի քթին։
Սիմոնյանը նաև ասել է, որ Հայաստանը իրավական երկիր է, օրենքի առաջ բոլորը հավասար են և պատրաստ է պատասխանատվություն կրել։ «Ես իրավունք ունեմ ինքնապաշտպանվելու և օգտվելու եմ իմ այդ իրավունքից», - ասել է ԱԺ փոխխոսնակը։