Արգիշտի Քյարամյանը նշանակվել է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ
05/05/2020 15:04

Արգիշտի Քյարամյանը նշանակվել է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` նախագահ Արմեն Սարգսյանը այսօր հրամանագիր է ստորագրել, ըստ որի Արգիշտի Քյարամյանը նշանակվել է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ:

Մայիսի 4-ին Քյարամյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ազատվել էր Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնից և նշանակվել է Հայաստանի Քննչական կոմիտեի նախագաhի տեղակալ:

Նշենք նաև, որ այսօր վարչապետի հրամանագրով Արգիշտի Քյարամյանն ազատվել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից: