06/06/2020 10:10
Դավիթ Անանյանն իր զորակցությունն է հայտնել ՊԵԿ նոր նախագահին
Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Դավիթ Անանյանը շնորհավորել է ՊԵԿ նոր նախագահին։
«Շնորհավորում և իմ զորակցությունն եմ հայտնում պարոն Հովհաննիսյանին», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Անանյանը։
Երեկ, վարչապետի որոշմամբ, ՊԵԿ նախագահ նշանակվեց Էդվարդ Հովհաննիսյանը։
Հունիսի 4-ին Անանյանը հայտարարեց, որ աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Նիկոլ Փաշինյանին։
Ավելի ուշ Aysor.am-ին հայտնի դարձավ Անանյանի հեռանալու պատճառը։ Դավիթ Անանյանը որոշել է ինքը հեռանա, քան վարչապետի հորդորով հեռացնի արդյունավետ կադրերից մեկին՝ Արարատյան մաքսատան ղեկավար Մհեր Մարտիրոսյանին։