.jpg)
Մեզ հարկավոր է դե յուրե նոր Սահմանադրություն ընդունել․ Վարչապետ (Տեսանյութ)
Հարկավոր է դե յուրե նոր Սահմանադրություն ընդունել, Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ես այն մարդկանցից եմ, ով չի կարծում, որ երկրի սահմանադրությունները պիտի հաճախակի փոփոխությունների ենթարկվեն, բայց պիտի նաև ասեմ, որ հատկապես այս շրջանում եկել եմ համոզման, որ մեզ ոչ միայն պետք է իրականացնել սահամանադրական փոփոխություններ, այլև մեզ հարկավոր է դե յուրե նոր Սահմանադրություն ընդունել», - ասաց նա։
Փաշինյանն ընդգծեց՝ սհամանադրական փոփոխությունները սովորաբար արվում են քաղաքական նպատահակահարմարություններից ելնելով, մինչդեռ այժմ ոչ թե քաղաքական անհրաժեշտություն կա նոր սահմանադրական փոփոխությունների, այլ կա պետական անհրաժեշտություն նոր Սահմանադրություն ընդունելու։
Նրա խոսքով` կառավարման համակարգի փոփոխություն չպիտի արվի։ Ըստ Փաշինյանի՝ խորհրդարանական կառավարման համակարգը դեռ պետք է կայանա:
Մանրամասները՝ տեսանյութում։