18/06/2020 15:59
70 տարեկան տատիկին կամ պապիկին ասում ենք՝ որպես այլընտրանք QR կոդով կարող ես ձեր գյուղի բուտկայից գնում կատարել կամ կանխիկացնել որոշ գումար․ Պատգամավոր
Եկանք այն եզրակացությանը, որ անհրաժեշտ է կենսաթոշակների ամբողջությամբ անկանխիկ գործընթացը վեց ամսով երկարաձգել, ԱԺ-ում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցեր փոխնախարար Սմբատ Սաիյանը՝ ներկայացնելով «Պետական կենաթոշակների մասին» և հարակից օրենքների փաթեթում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։
ԼՀ խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանն ընդգծեց, որ վեց ամիս հետաձգելը չի լուծում հարցը, քանի որ մի շարք խնդիրներ այդպես էլ մնում են չլուծված․
«Ո՞ր բանկը կարող է բանկոմատ տանել, օրինակ, հինգ կամ տասը կենսաթոշակառու ունեցող համայնք, ուստի բիզնեսի տեսանկյունից էլ դա գայթակղիչ չի լինելու։
Հետաքրքիր առաջարկ է արվել այս ընթացքում՝ նախագծով 70 տարեկան տատիկին կամ պապիկին ասում ենք՝ որպես այլընտրանք QR կոդով կարող ես ձեր գյուղի բուդկայից գնում կատարել կամ կանխիկացնել որոշ գումար։ Իսկ հարցրե՞լ ենք՝ մեր թոշակառուներից քանիսը սմարթֆոն ունի։ 35 հազար դրամ թոշակով ստիպում ենք, որ տատիկը կամ պապիկը գնան գնեն ապառիկով սմարթֆոն։ Այս նախագիծը, որ ձեր քվեարկությամբ օրենք է դառնալու, ավելի շատ խնդիրներ է առաջացնելու, քան լուծելու», - ասաց նա: