18/06/2020 23:15
Շատ շուտով ամեն ինչ իր տեղը կընկնի մեր երկրում. Արթուր Վանեցյան
Հպարտությամբ եմ հետևում մեր օրերի պայծառ գործիչներից մեկի` իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի փայլուն գործունեությանը, Twitter-ի իր միկրոբլոգում գրել է «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
«Շատ շուտով ամեն ինչ իր տեղը կընկնի մեր երկրում, և փոքրոգի մարդկանց հիվանդ ուղեղներով միտք անգամ չի անցնի, թե կարող են վիրավորել որևէ մեկին: Ռուբեն ջան, պատիվ ունեմ», - գրել է նա։
Ավելի վաղ հաղորդել էինք, որ Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը տարածել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի անչափահաս երեխայի լուսանկարը։
«Բազմաթիվ ֆեյքեր, այդ թվում՝ հանրային խորհրդի նախագահը, տարածում են դատավոր Արսեն Նիկողոսյանի լուսանկարները իմ և ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանի հետ (լուսանկարներից մեկում ես մանկահասակ տղայիս հետ եմ)՝ պահանջելով Ն.Փաշինյանից պարզել, թե ինչ եմ ես արել ՀՀ արդարադատության փոխնախարարի և Արդարադատության ակադեմիայի ռեկտորի պաշտոններում և ակնարկելով իմ կապը դատավոր Նիկողոսյանի հետ։ Ֆեյքերի գրառումների տակ այլ ֆեյքեր թշնամանք ու լուտանքներ են հորդում իմ, պատգամավոր Սիմոնյանի ու դատավոր Նիկողոսյանի հասցեին...
... Այ ոչնչություն, էրեխուս նկարը տարածելը քեզ չի ներվելու», - ֆեյսբուքյան էջում, մասնավորապես, գրել է Ռուբեն Մելիքյանը։