22/06/2020 20:09
Խորհրդարանը դեմ քվեարկեց Սահմանադրության փոփոխություններին վերաբերող հարցով ՍԴ դիմելու նախագծին
Խորհրդարանը դեմ քվեարկեց Սահմանադրության փոփոխություններին վերաբերող հարցերով ՍԴ դիմելու ԱԺ որոշման նախագծին։ Նշենք, որ նիստին ընդդիմությունը չէր մասնակցում։
Նախագիծը չընդունվեց։
Նշենք, որ ընդունվելու դեպքում ԱԺ նախագահը վերը նշված որոշումը երկրորդ ընթերցմամբ քննարկված նախագծի հետ երկու օրվա ընթացքում պիտի ստորագրեր և ուղարկեր ՍԴ՝ դադարեցնելով հարցի քննարկումը մինչև ՍԴ պատասխանը ստանալը: