22/09/2020 14:27
Պատգամավորի փոխարեն մանդատի հետ կապված ո՛չ կարող եմ որոշում կայացնել, ո՛չ՝ կարծիք հայտնել. Մակունց
Մի խումբ պատգամավորներ մանդատը վայր դնելու մասին լուրերն արդեն հերքել են: Այդ մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նկատեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն, առաջարկելով՝ առանձին դեպքերի հետ կապված ճշտել տվյալ պատգամավորներից:
«Բռնապետական համակարգում չենք, որևէ պատգամավորի փոխարեն իր մանդատի հետ կապված ո՛չ կարող եմ որոշում կայացնել, ո՛չ՝ կարծիք հայտնել: Անհարկի եմ համարում այդ հարցերը»,- նշեց պատգամավորը:
Նա ընդգծեց, որ խմբակցությունում որևէ լուրջ խնդիր չկա: Մակունցի խոսքով՝ իրենց խմբակցությունում տարբեր հարցերի հետ կապված տարբեր մոտեցումներ կարող են լինել:
«Այդտեղ որևէ խնդիր չեմ տեսնում»,-նշեց նա: