04/10/2020 14:52
Նախագահը լիարժեք կերպով իրականացնում է իր պարտականությունները. խոսնակը հերքում է Արայիկ Հարությունյանի վիրավորվելու մասին ադրբեջանական սուտը
Ադրբեջանցիներն այսօր կրկին ակտիվ տեղեկություն են շրջանառում տեղական և միջազգային մամուլով, որ իբր Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը վիրավորվել է, ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։
«Միանգամից հերքեմ, որ այն իրականությանը չի համապատասխանում և նախագահն այս պահին լիարժեք կերպով իրականացնում է իր աշխատանքային պարտականությունները:
Հ.Գ.Նախագահ Հարությունյանի սառնասիրտ ու սթափ գործողությունները լրջագույն կերպով մտահոգել է Ալիևի վարչակարգի պատասխանատուներին, բանակի հրամկազմին, քանի որ մեր նախագահի ամեն մի ելույթը սառը ջուր է լցնում նրանց կեղծ պրոպագանդայի վրա:
Ամեն ինչ լավ է լինելու: Հաղթանակը մերն է», - նշել է Պողոսյանը։