Այս պահի դրությամբ կա 36 քաղաքացիական զոհ, 115 վիրավոր. Արցախի ՄԻՊ
17/10/2020 20:27

Այս պահի դրությամբ կա 36 քաղաքացիական զոհ, 115 վիրավոր. Արցախի ՄԻՊ

Սեպտեմբերի 27-ից մինչ այս պահն առնվազն 36 քաղաքացիական զոհ կա, 115 վիրավոր, Ստեփանակերտում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։

«36-ից 20-ը սպանվել է իրենց բնակության վայրում, ինչը նշանակում է, որ թիրխային, դիտավորյալ հարձակման հետևանքով են դեպքերը տեղի ունեցել», - ասաց Արտակ Բեգլարյանը։

Նա նշեց, որ մահացածներից 8-ը կին է, 28-ը՝ տղամարդ։

Այս պահի դրությամբ կա 36 քաղաքացիական զոհ, 115 վիրավոր. Արցախի ՄԻՊ