21/10/2020 12:57
Լոս Անջելեսի քաղխորհուրդը Mercury-ից պահանջել է հրաժարվել Թուրքիայից որպես հաճախորդ
Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Մոնիկա Ռոդրիգեսը միացել է քաղխորհրդի իր 15 գործընկերներին, որպեսզի նամակ ուղարկի «Mercury» ընկերություն՝ խնդրելով ղեկավարությանը հրաժարվել Թուրքիայից որպես հաճախորդ: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում:
«Այսօր ես միացել եմ Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի իմ գործընկերներին, որպեսզի նամակ հղենք Mercury ընկերությանը՝ պահանջելով, որպեսզի նա հրաժարվի Թուրքիայից որպես հաճախորդ: Մենք չենք կարող թույլ տալ Թուրքիայի ցեղասպան հռետորաբանության շարունակությունը, Հայոց ցեղասպանության ժխտումը և ներկա ռազմական հանցագործությունների ժխտումը:
Մեր կոլեկտիվ պատասխանատվությունն է ասել՝ ԱՅԼԵՎՍ ԵՐԲԵՔ: Բավական են անմեղ խաղաղ բնակիչների անիմաստ սպանությունները: Բավական են գազանությունները, որոնք այսօր կատարվում են Արցախում: Մենք գործ չենք ունենա որևէ ընկերության հետ, որն աջակցում է կամ աջակցել է Ցեղասպանության ժխտմանը», - գրել է Ռոդրիգեսը: