Հակառակորդը հրթիռակոծել է Շուշին. կան վիրավորներ
31/10/2020 10:44

Հակառակորդը հրթիռակոծել է Շուշին. կան վիրավորներ

Այսօր առավոտյան՝ ժամը 07:08-ի սահմաններում, հակառակորդը, խախտելով Ժնևում՝ խաղաղ բնակավայրերը չթիրախավորելու մասին ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը, հրթիռակոծել է Ստեփանակերտն ու Շուշին, հայտնում են ՊԲ-ից:

Ստեփանակերտում թշնամական ուժերի թիրախում հայտնվել է կենտրոնական շուկան ու մեկ բնակելի տուն: Քաղաք Շուշիում հակառակորդի հարվածների հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում կան վիրավորներ:

Հակառակորդը հրթիռակոծել է Շուշին. կան վիրավորներ