11/11/2020 14:12
Մարզերից Երևան են շտապում մեր հայրենակիցները, ինչպես նաև Արցախից ժամանակավոր Հայաստան տեղափոխված հարյուր հազարից ավելի մեր հայրանակիցները. Պատգամավոր
Պահը օրհասական է, մարզերից Երևան են շտապում մեր հայրնեակիցներ, ինչպես նաև Արցախից ժամանակավորապես Հայաստան տեղափոխված հարյուր հազարից ավելի մեր հայրանակիցներ, հանրահավաքի ժամանակ ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Նրա խոսքով, եթե մենք հակառակորդին զինջենք Արցախը, տալու ենք նաև Հայաստանը:
«Բայց մենք հող չունենք տալու: Բոլորս պետք է միավորվենք և լուծենք այս հարցը»,- ասաց Մելքումյանը:
Նույն խմբակցության մեկ այլ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր հերթին հավելեց, որ քիչ առաջ զանգ է ստացել մի արցախցուց, ով ասել է, որ ադրբեջանցիներն իր հորը գերեզմանը քանդել են, և ինքը, գերեզմանը գրկած, գալիս է Ազատության հրապարակ: