ՀՔԾ-ից չեն մեկնաբանում՝ Մովսես Հակոբյանը հրավիրվե՞լ է ծառայություն
19/11/2020 19:46

ՀՔԾ-ից չեն մեկնաբանում՝ Մովսես Հակոբյանը հրավիրվե՞լ է ծառայություն

Հատուկ քննչական ծառայությունը Դատախազությունից ստացել է ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի մամուլի ասուլիսի այսօրվա տեսագրությունը։

«Նյութերը ստացել ենք։  Այժմ ՀՔԾ-ում նյութեր են նախապատրաստվում», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
 
Ինչ վերաբերում է Մովսես Հակոբյանին ՀՔԾ հրավիրելուն, խոսնակն ասաց, թե չի մեկնաբանում։
 
Aysor.am-ի տեղեկություններով, սակայն, Մովսես Հակոբյանը քիչ առաջ ՀՔԾ-ում էր:
ՀՔԾ-ից չեն մեկնաբանում՝ Մովսես Հակոբյանը հրավիրվե՞լ է ծառայություն