Երևանում այս տարի ամանորյա զարդարանք չի լինելու. չի տեղադրվելու նաև հրապարակի տոնածառը (Արմենպրես)
02/12/2020 18:01

Երևանում այս տարի ամանորյա զարդարանք չի լինելու. չի տեղադրվելու նաև հրապարակի տոնածառը (Արմենպրես)

Երևանի Հանրապետության հրապարակում ամանորյա տոնածառն այս տարի չի տեղադրվելու, «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«Այս տարի տոնածառը չի տեղադրվելու հրապարակում: Երևանի քաղաքապետարանը որոշում է կայացրել նաև, որ մայրաքաղաքում ամանորյա զարդարանք նույնպես չի լինելու», - նշել է Կարապետյանը:

Նոյեմբերի 24-ին ավագանին որոշեց ամանորյա միջոցառումների իրականացման համար նախատեսված 100 մլն դրամն ուղղել Ստեփանակերտին՝ կապիտալ բնույթի աշխատանքների իրականացման նպատակով:

Գումարը հատկացվելու է Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի թիրախավորման հետևանքով վնասված քաղաքացիական ենթակառուցվածքների և օբյեկտների վերականգնողական կապիտալ աշխատանքների իրականացման նպատակով:

Երևանում այս տարի ամանորյա զարդարանք չի լինելու. չի տեղադրվելու նաև հրապարակի տոնածառը (Արմենպրես)