12/12/2020 12:45
Իրանում մահապատժի է ենթարկվել «Amad News» պորտալի ղեկավարը
«Amad News» լրատվական պորտալի ղեկավար Ռուհոլլահ Զամը մահապատժի է ենթարկվել շաբաթ Իրանում, հաղորդում է «Mehr News»-ը:
Հաղորդվում է, որ մահապատիժն իրականացվել է շաբաթ առավոտյան՝ կախաղանի միջոցով:
Այս շաբաթվա սկզբին հայտնի էր դարձել, որ Իրանի իշխանությունները մահապատժի վճիռ են հաստատել «Amad News» լրատվական պորտալի ղեկավարի համար, ով օժանդակություն է ստացել օտարերկրյա հետախուզական ծառայություններից:
2019-ի հոկտեմբերի կեսերին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել էր Զամի ձերբակալման մասին: Ըստ բաց աղբյուրների՝ Զամն ակտիվորեն լուսաբանել է 2017-ի դեկտեմբերի - 2018-ի հունվարի բողոքի ցույցերն Իրանի ամբողջ տարածքում:
Լրատվական պորտալի ղեկավարը, ինչպես նշում է IRNA գործակալությունը, ձերբակալվել է «հակահեղափոխական գործողությունների» համար: