«Գրանատս էի ման գալիս, որ մոտս պահեմ, հանկարծ ողջ «պլեն» չընկնեմ». շուշեցի Գրիգոյաններն առաջին օրից ռազմադաշտում են եղել, 20-ամյա տանկիստ Էրիկը ոտքն է կորցրել

15/12/2020 18:10

«Գրանատս էի ման գալիս, որ մոտս պահեմ, հանկարծ ողջ «պլեն» չընկնեմ». շուշեցի Գրիգոյաններն առաջին օրից ռազմադաշտում են եղել, 20-ամյա տանկիստ Էրիկը ոտքն է կորցրել


2020 թվականի սեպտեմբերի 27-ի Արցախյան երկրորդ պատերազմը մարտադաշտ տարավ մի քանի սերնդի, կողք կողքի հաճախ կռվում էին 18 և 60 տարեկանները, որդին ու հայրը, հայրն ու պապը: Շուշեցի Գրիգորյանները ևս առաջին ի օրից ռազմաճակատում հայտնվեցին. որդին՝ ակամա՝ որպես ժամկետային զինծառայող, հայրը՝ կամա՝ որպես կամավորական:

Պատերազմի լուսաբացին՝ առավոտյան 07:15-ին, որդին՝ տանկիստ Էրիկ Գրիգորյանը, Մատաղիսում էր, առաջնագծի դիտակետում:

«Սնարյադները սկսեցին մեզ վրա թափվել: Հրաման ստացանք՝ զբաղեցնել մեր դիրքերը, տեխնիկան առաջ տանել: Ցավոք, մարտի ժամանակ մեր տեխնիկան խփվեց ու սկսեցինք «պեխոտ» կռվել, մյուսներին օգնել ու դիրքերը պահել», - Aysor.am-ի հետ զրույցում պատմեց մերօրյա հերոսը: 

Շուրջ 5 օր կամավորների հետ Թալիշի տակն են պահել, սակայն թշնամին շարունակում էր առաջ գալ՝ ստիպելով, որ հայկական զորքը տեղաշարժվի դեպի Մատաղիս: Մինչև հոկտեմբերի 23-ի գիշերը Էրիկը Մատաղիսի դիրքերում է եղել: Հենց այդ գիշեր էլ թշնամին առաջանալու փորձ է արել, սակայն տղերքը չեն զիջել: Թշնամին ստիպված է եղել կրկին արկերի ու հրթիռների օգնությանը դիմել:

Երբ հետաքրքրվում եմ վիրավորվելու, ոտքը կորցնելու պահի մասին, զրուցակիցս լռում է: Հետո ժպտալով գլուխը բարձրացնում ու խոստովանում.

«Շատ արյուն էի կորցրել, նույնիսկ զարմանում եմ, որ գիտակցությունս տեղում էր: Այդ պահին միակ բանը, որ անում էի՝ գրանատս էի ման գալիս, որ մոտս պահեմ, հանկարծ ողջ «պլեն» չընկնեմ: Ամենաշատը դրա մասին էի մտածում: Լավ էր, մերոնք հասան»:

Վիրավորվելու պահին երեք զինընկեր են եղել. Էրիկն ու Վահեն վիրավորվել են, երրորդ տղան՝ զոհվել:

«Սնարյադի հարվածից աջ ոտքս ծնկից վերև տրաքեց, սնարյադը հենց ոտքիս էր ընկել: Նաև բազմաթիվ բեկորային վիրավորումներ ստացա: Եկան, ոտքս «ժգուտով» կապեցին ու մոտ մեկ ու կես, երկու կիլոմետր քարշ տալով տարան, մեքենայի մեջ դրեցին», - մանրամասնում է նա: 

Դրմբոնում Էրիկի ոտքը շտապ վիրահատում են, այնուհետև՝ տեղափոխում Խոջալու: Վերջնական կանգառը Երևանն է լինում՝ Էրեբունի բժշկական կենտրոնը: Երիտասարդ տանկիստը ժպիտով նկատում է՝ աչքերը փակեց Արցախում, արթնացավ՝ Երևանում:

«Պատերազմում լավ էր, օրական մի քանի թուրք էինք խփում, մեզ համար հանգիստ կռվում էինք, հա՛մ գիշերն էինք խփում, հա՛մ ցերեկը: Պատերազմի իմ առաջին «քայլերն» Ալաշանում եմ արել: Այդ ժամանակ մեզ մոտ Սեյրան Օհանյանն էր եկել, առաջին «դուխը» նա է մեզ տվել: Դրանք ժամանակին իր ազատագրած տարածքներն են եղել», - հպարտությամբ ընդգծում է զինվորն ու շարունակում.

«Հիմա շատ եմ լսում փախչող զինվորի մասին, բայց մեզ մոտ նման բան չի եղել, փախնել չկար: Հաստատ փախնողի վերջը լավ չէր լինի: Մեզ մոտ ամենավտանգավոր բանը սնունդ բերելն էր: Սպասում էինք՝ կա՛մ գիշեր ընկնի, կա՛մ ամպամած եղանակ լինի, նոր գնանք ուտելիք բերելու»:

Վիրահատությունից առաջ էլ հասցրել է միայն հորեղբոր հեռախոսահամարը փոխանցել: Էրեբունի հիվանդանոցում, երբ աչքերը բացել է, առաջինը մորն է տեսել:

Ի դեպ, Էրիկի մայրն Արցախից Հայաստան պատահաբար է եկել, երբ դեռ տեղահանության խնդիր չկար. մինչ Էրիկի վիրավորվելը զանգ էր ստացել, որ որդին վիրավոր է, Երևանում: Այդ պահի զանգը կեղծ էր, բայց օրեր անց իրականություն դարձավ:

«Այդ վիրավոր տղան նույն իմ անուն, ազգանուն ու հայրանունն է ունեցել: Մինչ այդ մերոնք ինձանից ոչ մի լուր չեն ունեցել, չեմ կարողացել զանգեմ: Մայրս միանգամից Երևան է եկել, բայց պարզվել է՝ ես չեմ այդ վիրավորը», - նշում է զրուցակիցս:

Էրիկի հայրը՝ Արմեն Գրիգորյանը, պատերազմի առաջին իսկ օրերից նույնպես ռազմադաշտում է եղել, սակայն հայր ու որդի միայն հիվանդանոցում են հանդիպել՝ պատահաբար: Աղդամում, Մատաղիսում ու Շիշիում պատերազմած կամավորականը վիրավորվել է նոյեմբերի 5-ին՝ Շուշիի մատույցներում:

«Ոտքից ու կոնքից վիրավորվել է: Լավ է, հայրս ոտքը չի կորցրել, իր մոտ միայն կոտրվածք է ու մանր բեկորներ մարմնում», - հանգիստ հոգոց է հանում որդին ու վերհիշում իր և հոր անակնկալ հանդիպումը.

«Ես նույնիսկ չգիտեի, որ հայրս վիրավոր է: Իմ հիվանդասենյակի դուռը բացվեց ու հորս ներս բերեցին: Հենց ինձ տեսավ, ձեռքով հասկացրեց՝ «ամեն ինչ լավ ա, «տոչնի ա»: Նույն պալատում երեք օր ենք մնացել, հետո իրեն իջեցրին 5-րդ հարկ, ես 8-ում մնացի», - ժպիտով պատմում է նա:

Էրիկ Գրիգորյանը հիվանդանոցից արդեն դուրս է գրվել, հայրը դեռևս այնտեղ է: Զրուցակիցս նկատում է՝ հիմա ինքը վիրակապը մշակելու համար է գնում հիվանդանոց, մեկտեղ՝ հորն է այցելում:

Գրիգորյանները բացի Էրիկից ևս երկու որդի ունեն, Էրիկը կրտսերն է, ծնվել է 2000 թվականի հունիսի 9-ին: Սեպտեմբերի 27-ից միջնեկ եղբայրը՝ Հայկ Գրիգորյանը, ով զինվորական է, նույնպես ռազմաճակատում է եղել, ավագը Մոսկվայում է ապրում:

Էրիկի ընտանիքը հայրենի Շուշիից դատարկ ձեռքերով է դուրս եկել, այնտեղ են թողել տուն, ավտոմեքենա ու ունեցավածք: Մեղմ ժպիտով տղան ասում է՝ ես վիրավոր, հերս՝ վիրավոր, ախպերս էլ զինվորական, ո՞վ պիտի բերեր: Մայրս էլ հոկտեմբերի սկզբից Երևան է եկել, մորաքրոջս տանն է ապրել:

Հարցնում եմ՝ պետությունը հիմա իրենց օգնելու քայլեր ձեռնարկո՞ւմ է, որտե՞ղ են ապրում, ինչպե՞ս: Բայց հպարտ զինվորը թեման անմիջապես շեղում է՝ գոնե հիմա պետության մասին չի ուզում խոսել, փառք Աստծո՝ «շնչում ենք, ուրեմն ապրում ենք»...

«Պատերազմում շա՞տ ընկերներ ես կորցրել», - հարցնում եմ ես:

«Շատ», - գլուխը կախելով՝ ասում է հերոսը, մտածում ու շարունակում.

«Էս ամենն իմ վրա շատ ա ազդել: Սկզբում չէի կարողանում ուշքի գալ: Անընդհատ հանգստացնողներ էին սրսկում, բայց քնել չէի կարողանում: Քնած չէի, սակայն կարծես երազում լինեի: Խոսել եմ, պատմել այն, ինչ տեսել եմ: Հրահանգել եմ՝ պառկել, վեր կենալ, կրակել... Բայց այդ մասին չեմ ուզում հիմա խոսել, չեմ կարող...»:

Էրիկ Գրիգորյանը Շուշիի Տեխնոլոգիական համալսարանի երկրորդ կուրսում էր սովորում, երբ բանակ է զորակոչվել, ապագա գյուղատնտես է: Պատերազմն Էրիկից շատ բան տարավ. հիմա հարազատ Շուշիից հեռու է, գլխավերևում սեփական տանիք չունի, ոտքն անդամահատված, բայց ոգին տեղում է, նպատակներն՝ անփոփոխ:

«Նպատակներս նույնն են մնացել, չեմ էլ պատկերացնում, որ ոտքս կորցրել եմ... Նույն մարդն եմ մնացել։ Մենք մեծ հողատարածքներ ունեինք, ու մտածում էի իմ գործով Շուշիին էլ օգուտ կտամ, քաղաքը ևս մեկ լավ գյուղատնտես կունենա: Բայց հիմա մեր քաղաքը, մեր հողերը մնաց թուրքին: Նույնիսկ ծառայությունից առաջվա մեկ նկար չունեմ, ամեն ինչ մնաց տանը։ Չէի կարծում, որ պատերազմն այսքան երկար կձգվի ու այսպես կհանգուցալուծվի, մտածում էի՝ Քառօրյա պատերազմի պես մի քանի օր կտևի», - նկատում է նա:

«Պատերազմը չի ավարտվել, քանի թուրքը սաղ ա, ո՞նց կարա պրծնի պատերազմը», - առանց տատանվելու ասում է Aysor.am-ի հերոս զրուցակիցն ու կրկին շեշտում.

«Քանի աշխարհում կան հայն ու թուրքը, պատերազմը միշտ էլ լինելու է: Դե մենք միշտ լինելու ենք, ու հիմա մնում ա ամեն ինչ անենք, որ թուրքը չլինի»:

Տանկիստ Էրիկ Արմենի Գրիգորյանի դժվարության գուցե առաջին փուլն անցել է, սակայն երիտասարդ տղան դեռևս հաղթահարելու հրամայականներ ունի. ոտքը պետք է պրոթեզավորվի, Հայաստանում, թե Հայաստանից դուրս՝ չգիտի: Ֆինանսական ի՞նչ միջոցներով է այդ ամենը կյանքի կոչելու՝ չի պատասխանում, հպարտությունը թույլ չի տալիս խոսել պարտադրված դժվարության մասին:

Միայն նկատում է՝ անկախ ստեղծված իրավիճակից, պետք է ամեն ինչ անի, որ ոտքն ամուր գետնին կպնի: 

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 11:44 Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը Այսօր, 11:36 Պատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու լավագույն միջոցն է. ԱՆ Այսօր, 11:31 Կիրանցի դպրոցում դասադուլ է Այսօր, 11:29 Բոլոր կարծրատիպերը, որոնք այսօր առկա են մեր հասարակությունում, կրթության բացերի հետևանք են. ՄԻՊ Այսօր, 11:21 Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթեցման աշխատանքներ Այսօր, 11:18 Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել է Այսօր, 11:16 Գառնի գյուղի Չարենցի փողոցի տներից մեկի և հարակից տան բակում գտնվող հացատան տանիքում հրդեհ է բռնկվել Այսօր, 11:05 «Թաթոյան» հիմնադրամը ներկայացրել է Տավուշում փաստահավաք աշխատանքների արդյունքները․ Քարտեզային տեսանյութ, փաստեր Այսօր, 10:55 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Այսօր, 10:50 Երազանքն իրականացնելու ճանապարհին․ «Մեկնարկի՛ր» ծրագրի մասնակից Տիգրան Հարությունյանը սկսել է ուսումնասիրել ստարտափ էկոհամակարգը (Լուսանկարներ) Այսօր, 10:46 «Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Հովհաննիսյան Այսօր, 10:44 Ժամը 10-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան. ՀՀ ոստիկանություն Այսօր, 10:41 Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել՝ «Հաղթանակ» այգու տնօրենը թքել է իրենցից մեկի դեմքին Այսօր, 10:36 Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը Այսօր, 10:33 Երևան-Սևան մայրուղում պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով գալ Երևան (Տեսանյութ) Այսօր, 10:30 «Հողատու՛», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանի վարչական շրջաններում․ Լուսանկարներ (Տեսանյութ) Այսօր, 10:27 Երևանում և մարզերում մեկնարկել են անհնազանդության ակցիաները. քաղաքացիները բեռնատարներով փակել են Ազատության պողոտան Այսօր, 10:17 Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորված Այսօր, 10:10 Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար Այսօր, 09:56 «Ժողովուրդ». ՔՊ քրեական գործերով անցնող, կամ այդպիսի հարազատներ ունեցող պատգամավորները չեն համարձակվի նեղացնել Սասուն Խաչատրյանին Այսօր, 09:54 «Հրապարակ». Գյուղից երևում է դիրքերի քանդման գործընթացը Այսօր, 09:51 «Ժողովուրդ». Աննա Հակոբյանի այցը Գյումրի քողարկված քաղաքական նպատակ է ունեցել Այսօր, 09:50 «Հրապարակ». «Որոշակի հարցեր կան, որոնք դեռևս ճշգրտումների փուլում են» Այսօր, 09:43 «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի կադրերի ընտրության պատկերը Այսօր, 09:40 «Հրապարակ». ԿԳՄՍՆ-ում լուծարվում է սփյուռքի բաժինը Այսօր, 09:39 «Ժողովուրդ». Բյուջեով սպասարկվող մեքենաներով նախագահ Վահագն Խաչատուրյանը մեկ անգամ չայցելեց ապօրինի բերման ենթարկվածներին Այսօր, 09:37 «Հրապարակ». Երբ Ալիևը փախստականների անվան տակ Հայաստան ուղարկի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների, «բոլոլան» այդ ժամանակ կսկսվի 25/04/2024 23:01 Փաշինյանը «սահմանազատման» գործընթացի մասին զեկույց է ներկայացրել ՔՊ-ականներին 25/04/2024 22:52 Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը, ում արգելել են մուտք գործել ՀՀ տարածք, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը 25/04/2024 22:41 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով 25/04/2024 22:30 Տիգրան Աբրահամյանը ձերբակալվածների պահման վայրում տեսակցել է Սուրեն Պետոսյանին և ապօրինաբար պահվող մյուս 4 քաղաքացիներին 25/04/2024 22:17 Ծնկափոսային տարածության կիստա․ Ախտորոշումն ու բուժումը 25/04/2024 22:03 Կտրուկ ակտիվացել է Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցումը Հայաստան 25/04/2024 21:53 «Տեղի է ունենում՝ ըստ անհրաժեշտության»․ Պաշտոնապես հաստատել են՝ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է 25/04/2024 21:42 Տավուշում ականազերծում անող զինծառայողի աջ ոտնաթաթն է պոկվել պայթյունից 25/04/2024 21:32 Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացածը պայմանագրային զինծառայող է 25/04/2024 21:19 Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ Աբրահամյան 25/04/2024 21:06 Կարիք կա ոչ միայն չմոռանալու անցյալը, այլև ապագայի ղեկը ժողովրդին վերադարձնելու 25/04/2024 20:43 Նիկոլ Փաշինյանի ընտանեկան վրեժխնդրությունը բավարարելու համար, քննիչները մարդկանց մեղադրանքներ են առաջադրել․ Թագուհի Թովմասյան 25/04/2024 20:23 Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ, հարազատները նրան խնդրել են դադարեցնել հացադուլը 25/04/2024 20:03 Արտակ Բեգլարյանը և Րաֆֆի Քալֆայանը Ժնևում մասնակցել են ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի նստաշրջանին 25/04/2024 19:50 «Սահմանազատման» գործընթացի վերջին զարգացումները Մհեր Գրիգորյանը Իրանի դեսպանի հետ է քննարկել 25/04/2024 19:38 Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում 25/04/2024 19:26 Ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, ՊՆ-ից հաստատել են 25/04/2024 19:18 Միրզոյանը Սերբիայի առաջին փոխվարչապետի հետ «սահմանազատման» գործընթացն է քննարկել 25/04/2024 19:05 «Սահմանազատման» դեպքում «այլընտրանքային» հռչակվող ճանապարհի և թշնամու հեռավորությունը 25-30 քայլ է լինելու 25/04/2024 18:55 Բելառուսում հաստատել են ռազմական նոր դոկտրինը. զսպման միջոց է դիտարկվում ռուսական միջուկային զենքի տեղակայումը երկրում 25/04/2024 18:41 Ուղիղ գծով՝ մոտ 170 մետր և ամբողջությամբ դիտարկվող․ Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց 25/04/2024 18:31 «Ազգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականություն»․ Դադիվանքի վանահայրերից Հայր Դերենիկը Կիրանցում է 25/04/2024 18:19 Եթե ուզում ենք, որ երկիրը մնա հայկական, ապահայկական իշխանությունը պետք է հեռանա 25/04/2024 18:05 Ապրիլի 25-ի դրությամբ Տավուշում 20 սահմանային սյուն են տեղադրել 25/04/2024 17:50 «Մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին»․ Քննչականը՝ «Բևեռի» կին ցուցարարին ձերբակալելու մասին 25/04/2024 17:42 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ 25/04/2024 17:30 Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից․ Ասպրամ Կրպեյանի հետ գնում է՝ միանալու կիրանցիներին 25/04/2024 17:23 Խաղաղ ակցիայից բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ արձանագրություններ են կազմել՝ «ոստիկանի պահանջին չենթարկվելը» 25/04/2024 17:12 Էդգար Ղազարյանին ազատ են արձակել 25/04/2024 16:58 «Ոտքի՛, քանի չի հանձնել» 25/04/2024 16:51 16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել է 25/04/2024 16:30 Ալագյազում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց 25/04/2024 16:19 ՀՀ պետական բյուջեի դեֆիցիտը կազմում է ավելի քան 188 միլիարդ 866 միլիոն դրամ. հաշվետվությունը կներկայացվի ԱԺ 25/04/2024 16:10 Եթե սիրում ես հայրենիքդ, ապա ցանկացած ոլորտում կհաջողես. տարվա լավագույն պարեկ Խաչիկ Հովհաննիսյան 25/04/2024 16:00 Սուրեն Պապիկյանն ու ԵԽ Երևանի գրասենյակի ղեկավարը քննարկել համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր 25/04/2024 15:48 Ալիևն ու Ղրղզստանի նախագահն այցելել են օկուպացված Արցախ 25/04/2024 15:34 Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Քոչարյան 25/04/2024 15:26 Սանոսյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր 25/04/2024 15:14 Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն 25/04/2024 15:02 Դեռ համաձայնություն չստորագրած՝ սահմանազատում են իրականացնում, վաղը, որ պատասխանատվության ենթարկեն, թող լացուկոծը չդնեն, թե շեֆը Նիկոլն էր. Մանուկյան 25/04/2024 14:53 Մոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում 25/04/2024 14:47 1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ 25/04/2024 14:43 Երևանում և Նոյեմբերյանում բողոքի ակցիայի 29 մասնակից է բերման ենթարկվել 25/04/2024 14:36 Հայաստանն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող քաղաքացուն 25/04/2024 14:32 Տավուշում ապրիլի 21-ին միջպետական ավտոճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու մեղադրանքով մեկ անձ կալանավորվել է 25/04/2024 14:29 Փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը 25/04/2024 14:25 Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը 25/04/2024 14:20 Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը 25/04/2024 14:07 Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատթարացել է, նրան տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց 25/04/2024 14:01 Այն մարդիկ, ովքեր ամեն օր իրենց ոտքերը մաքրում են Սահմանադրության վրա, պետք է հեռանան. Հակոբյան (Տեսանյութ) 25/04/2024 13:57 Բագրատաշեն տանող ճանապարհին շտապօգնության մեքենա ժամանեց. Ոստիկաններին հաջողվեց բռնի ուժով ճանապարհը միակողմանի բացել 25/04/2024 13:55 Սա ակցիա չէ, սա հայի ընդվզում է թուրք ռեժիմի դեմ. Նաիրա Զոհրաբյան 25/04/2024 13:50 Ընդամենը 25-30 հանգույց փակվի, քաղաքը կպարալիզացվի. Քոչարյան (Տեսանյութ) 25/04/2024 13:45 Ընդդիմադիրները երրորդ երկրի դրդմամբ զբաղված են Հայաստանի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտ հրահրելու գործով. Ալեն Սիմոնյան 25/04/2024 13:43 Շատ դրական եմ վերաբերվում. պետք է քննարկել Բաքվից գազ գնելու հարցը. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) 25/04/2024 13:34 Կիրանց–Ոսկեպար ճանապարհին ոստիկանությունը փորձեց ճանապարհը բացել. բախման հետևանքով Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ 25/04/2024 13:31 Էդգար Ղազարյանին և մի շարք քաղաքացիների բերման ենթարկեցին (Տեսանյութ) 25/04/2024 13:26 Հիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է. սահման ենք ֆիքսել. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) 25/04/2024 13:24 Երևանում անհնազանդության ակցիաներ են. Խորենացի-Զաքյան հատվածը փակ է 25/04/2024 13:20 Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 14.3%-ով 25/04/2024 13:18 Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը 25/04/2024 13:16 Իրանի իշխանությունները մահապատժի են դատապարտել հայտնի ռեփեր Թոմաջ Սալեհիին. հայտնի է պատճառը 25/04/2024 13:10 Ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին (Տեսանյութ) 25/04/2024 13:08 Փակ է Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին՝ Բագրատաշենի հատվածում 25/04/2024 13:07 Արցախի՝ 2023-ի սեպտեմբերյան ողբերգությունը 1915-ի հայերի ցեղասպանության խմբագրված տարբերակն էր. Կամո Աթայան 25/04/2024 13:04 Ապարան-Վանաձոր ճանապարհը փակ է Ալագյազի հատվածում. Լուսանկարներ 25/04/2024 12:57 «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել. 7 անձ բերման է ենթարկվել 25/04/2024 12:53 «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցումն այս տարի կանցկացվի ապրիլի 28-ին 25/04/2024 12:50 Ջազի միջազգային օրը՝ Երևանում 25/04/2024 12:45 Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի 25/04/2024 12:42 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը տեղեկացրել է Տավուշի Ազատամուտ գյուղի հետ իրենց ծրագրերի մասին 25/04/2024 12:38 Քաղաքացիները փակել են ՀՀ-Իրան միջպետական ճանապարհը՝ Տիգրանաշենի հատվածում 25/04/2024 12:35 Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր

Տվյալ բաժնի վերջին նյութերը