21/12/2020 16:22
Ճապոնիայում Toyota-ի գործարանում հրդեհ է բռնկվել
Ճապոնիայի Այթի կենտրոնական պրեֆեկտուրայում դեկտեմբերի 21-ին հրդեհ է բռնկվել «Toyota Motor» խոշորագույն ավտոարտադրողի գործարանում, հայտնում է «Kyodo»-ն:
Ըստ աղբյուրի՝ տուժածների մասին դեռևս տեղեկություններ չկան:
Հաղորդվում է, որ ընդհանուր առմամբ ձեռնարկության և հարակից շենքերի տարածքում գտնվող շինություններից տարհանվել է 300 մարդ:
Հրդեհը մարելու համար դեպքի վայր է ժամանել 14 մարտական հաշվարկ: