13/01/2021 15:55
Եվրահանձնաժողովը դատապարտել է սոցիալական ցանցերում Թրամփի հաշիվների արգելափակումը
Եվրահանձնաժողովի ղեկավարի տեղակալ Վերա Յոուրովան հայտարարել է, որ անհասկանալի չափանիշների հիման վրա հիմնված սոցիալական ցանցեր ունեցող կորպորացիաների ունակությունը «լռեցնել» ԱՄՆ նախագահին կարող է սպառնալ խոսքի ազատությանը:
Ավելի վաղ Twitter-ն ու Facebook-ը հայտարարել էին Թրամփի հաշիվների անժամկետ սառեցման մասին՝ նրան մեղադրելով բռնություն հրահրելու համար: Այս օրինակին հետևել են նաև այլ սոցիալական ցանցեր: Երեքշաբթի Թրամփը հայտարարել է ազատ խոսքի դեմ աննախադեպ հարձակման մասին: