01/02/2021 10:58
Նարեկ Բաբայանն աշխատանքից ազատման դիմում է գրել
Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանն աշխատանքից ազատման դիմում է գրել, Aysor.am-ին այդ մասին ասաց ինքը՝ Բաբայանը։
«Պատճառն աշխատանքային է», - նշեց Բաբայանը։
Հարցին՝ արդյոք Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ լարված հարաբերություններն են պատճառը, ինչպես գրում է մամուլը, Բաբայանն ասաց, թե նման բան չկա։
Նարեկ Բաբայանը Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակվել էր 2018 թվական հունիսի 12-ին։