.jpg)
Պատերազմի հետևանքով անօթևան է դարձել շուրջ 40 հազար մարդ, սպանվել է 72 քաղաքացիական անձ. ՄԻՊ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կարևոր փաստեր է նեկայացրել Ադրբեջանի սանձազերծած` 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ընթացքում Արցախում խաղաղ բնակիչների իրավունքների կոպիտ խախտումների վերաբերյալ։
«Պատերազմի ընթացքում իրենց մշտական, հայրենի բնակավայրերից տեղահանվել է ավելի քան 100,000 խաղաղ բնակիչ:
Պատերազմի հետևանքով անօթևան է դարձել շուրջ 40,000 մարդ՝ զրկվելով իրենց տներից, անձնական իրերից, կենսական տարրական պայմաններում ապրելու հնարավորությունից և այլ իրավունքներից:
Ադրբեջանական զինված ուժերի հարձակումների հետևանքով պատերազմի ընթացքում կրթությունից զրկվել է դպրոցական ու մանկապարտեզի տարիքի շուրջ 30,000 երեխա: Վնասվել կամ ավերվել է 12 մանկապարտեզ և 71 դպրոց:
2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև 2021 հունվարի 28-ը սպանվել է 72 քաղաքացիական անձ, այդ թվում` դաժան վերաբերմունքի, խոշտանգման արդյունքում:
Վիրավորում է ստացել 163 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ հաշմանամություն ձեռք բերել, առողջությունն է ողջ կյանքի համար խեղվել», - հայտնել է ՄԻՊ-ը։