Կամո Աթայան. Մեր ժողովուրդը ամբողջ խորությամբ չկարողացավ արժևորել անկախության իմաստն ու էությունը. Ինչո՞ւ այսպես եղավ ու ի՞նչ անել

24/02/2021 14:37

Կամո Աթայան. Մեր ժողովուրդը ամբողջ խորությամբ չկարողացավ արժևորել անկախության իմաստն ու էությունը. Ինչո՞ւ այսպես եղավ ու ի՞նչ անել


Որպեսզի կարողանանք հստակ պատասխանել հայ ժողովրդի առջև ծառացած «ի՞նչ անել» հարցին, անհրաժեշտ է նախ պարզաբանումներ տալ «ինչո՞ւ այսպես եղավ» հարցադրմանը:

Ինչո՞ւ այսպես եղավ…
Հետադարձ հայացք


1988-ին, երբ սկսվեց արցախյան շարժումը, հայ ժողովրդի բացարձակ մեծամասնությունն անդամագրվեց պայքարին՝ այն համարելով ազգի վերածննդի կարևոր պայման: Ամեն ինչ, կարծես թե, մաքուր ու զուլալ էր: Մարդիկ ոչ թե մտածում էին վաղը ստանալիք պաշտոնի, կամ առաջխաղացման, դիրքի ու հարստացման մասին, այլ պայքարի էին ելել հանուն պատմական արդարության վերականգնման, և ազգի ապագայի: Երկրում մի կուսակցություն էր, այն էլ իշխող, իսկ նրա հայ անդամների մեծ մասը իսկական հայրենասերներ ու հանուն Արցախի պայքարողներ էին:

Թող զարմանալի չթվա՝ խորհրդային դպրոցը կրթել ու դաստիարակել էր այնպիսի ազգանվեր ու նվիրված, հայեցի դաստիարակություն ստացած սերունդ, որը կարողացավ առաջին Արցախյան պատերազմում ոչ միայն դիմակայել մեծաթիվ և բավականին լավ զինված թշնամուն, այլև, ազատագրելով պատմական հայրենիքից 12,5 հազար քառ. կմ տարածք, այդտեղ հռչակեց իր պետականությունը և թշնամուն պարտադրեց հրադադար մուրալ:

1994-2018 թվականները մեր ներքին կյանքի ու արտաքին գործոնների տեսանկյունից դեռևս միանշանակ գնահատել հնարավոր չէ: Անկասկած, պատմաբանների, իրավաբանների, քաղաքագետների անաչառ գնահատականին այդ շրջանը կարժանանա ապագայում: Սակայն մի բան հստակ է՝ այդ շրջանում, ճիշտ է դժվարությամբ, վայրիվերումներով, սակայն նախագծվում, կառուցվում և ամրապնդվում էր Հայոց նորանկախ պետականությունը, հզորանում էր հայկական բանակը, որոշակի զարգացում էին ապրում շուկայական տնտեսություն և հարաբերություններ որդեգրած երկու հայկական պետությունները:

Այն, որ մենք դուրս էինք տարածաշրջանային համարյա բոլոր տնտեսական նախագծերից ևս իրողություն է: Ադրբեջանը և Թուրքիան չէին էլ թաքցնում, որ տնտեսական շրջափակման միջոցով ցանկանում են կոլապսի ենթարկել մեր տնտեսությունը: Համեմատաբար ակտիվ էին տնտեսական կապերը ՌԴ-ի հետ: Հանդիսանալով մեր դաշնակիցը, ՌԴ-ն նաև մեր անվտանգության հիմնական երաշխավորն էր, և ի դեմս Գյումրու ռազմաբազայի մենք ունեինք հուսալի պատնեշ Թուրքիայի դեմ:

1992-98 թվականները կարելի է բնորոշել մի նախադասությամբ՝ հետխորհրդային տարիներ, երբ տեղի էին ունենում տնտեսական, բարոյական, սոցիալական ցավոտ դեֆորմացիաներ, ու նորի և հնի պայքար, տասնամյակների ընթացքում ձևավորված պետական հսկայական սեփականության սեփականաշնորհում՝ իր ածանցյալ թերություններով և այլն: Սա հատուկ էր հետխորհրդային ամբողջ տարածքին: ՀՀ-ի պահով այս ամենին գումարվում էր Արցախի խնդիրը, և ահավոր երկրաշարժի չսպիացող վերքերը:

ՀՀ այդ տարիների ղեկավարության վարած արտաքին քաղաքականության համաձայն, արդեն իսկ այդ փուլում հաղթանակած Արցախի խնդիրը դե յուրե  հնարավոր էր «լուծել» միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Դա կնշանակեր, որ ինչպես ԽՍՀՄ-ի օրոք ԼՂԻՄ-ը որպես ինքնավար կազմավորում 70 տարի գտնվում էր ԱդրԽՍՀ-ի կազմում, այնպես էլ կայսրության փլուզումից հետո Արցախը նման ինչ որ կարգավիճակով պիտի մնար Ադրբեջանի անկախ պետության կազմում…

Հարց է ծագում. այդ դեպքում ինչ՞ու էր առաջացել արցախյան շարժումը, ինչո՞ւ է տեղի ունեցել 1989-1994 թվականների առաջին արցախյան պատերազմը, ինչո՞ւ են զոհվել հազարավոր մարդիկ, ինչո՞ւ է հայաթափվել Բաքուն, Կիրովաբադը, Շահումյանի, Դաշքեսանի, Խանլարի, Շամխորի, Նախիջևանի հայաբնակ շրջանները…

Մի խոսքով, փաստացի հայ ժողովրդի միասնությամբ հաղթանակած Արցախին ինչ-ինչ պատճառներով փորձում էին նորից նախկին կաղապարի մեջ տեղավորել…

Քանի որ այս և նմանատիպ հարցերին այդ տարիներին իշխող ուժերը չկարողացան պատասխանել, ուստի նրանք իշխանության վերնախավում առկա հայրենասեր ուժերի պարտադրմամբ, առանց արյունահեղության հրաժարական տվեցին՝ թողնելով պետական կառավարման համակարգը:

1998-2008 թվականները Հայաստանի և Արցախի համար կարելի է համարել խաղաղության, տնտեսական ակտիվության ու նկատելի կրթամշակութային զարթոնքի տարիներ: Այդ տասնամյակը մեր անկախության 30 տարիների լավագույն տնտեսական ցուցանիշների շրջանն էր: Կյանքի համարյա բոլոր ոլորտներում զգացվում էր առաջընթաց, զարգացում, հատուկ ուշադրության տակ էր գտնվում բանակը: Դիվանագիտական ոլորտում փորձեր էին կատարվում Արցախի հարցին դե յուրե լուծում գտնելու ուղղությամբ:

Սակայն մեր պետության ներսում դեռևս շարունակվում ու խորանում էր անհանդուրժողականության մթնոլորտը: Մի տեսակ արժեզրկվում էր հայ պաշտոնյա-չինովնիկի կերպարը, ամենուրեք աչք էր ծակում կաշառակերությունը, կոռուպցիան, հովանավորչությունը, անարդարությունը: Մարդիկ հստակ քաղաքական գնահատական էին ակնկալում անկախության առաջին տարիների ղեկավարության գործունեության նկատմամբ: Բայց դրա փոխարեն եղած անջրպետները ավելի էին խորանում, օրեցօր ավելի էր մեծանում անվստահությունը իշխանության ու նրա տարբեր օղակների նկատմամբ:

Այն, ինչ տեղի էր ունենում նախագահական ամեն մի հերթական ընտրության ժամանակ, պարզապես ահավոր էր: Միտք էիր անում ու չէիր գտնում այն անհուն թշնամանքի աղբյուրները, որ ընտրական քողի տակ և կուսակցական քաղաքական պայքարի մոտիվներով հայ ազգի տարբեր հատվածներ այդ ամիսներին լուտանքի ձևով թափում էին մեկը մյուսի վրա: Անձամբ իմ մեջ առաջացավ կարծիք, որ հայ ժողովրդի լավը չուզողների ցուցակի մեջ անպայման պետք է նշել հայ քաղաքական կուսակցություններին…

Կամաց կամաց ընտրական պրոցեսների մեջ սողոսկեց նաև փողը: Այո, մեզ մոտ տեղի էին ունենում այնպիսի ընտրություններ, որտեղ, ըստ տարբեր հրապարակումների ու խոսակցությունների, ընտրողների մի մասը արդեն իսկ ստացած ընտրակաշառքով էր իր քվեն տալիս այս կամ այն թեկնածուին: Քանի որ խոսք գնաց ընտրությունների մասին, փաստենք, որ առաջին կեղծված ու անարդար ընտրությունը՝ 1996 թ. նախագահական ընտրություններն էին:

2008-2018 թվականները ավելի բարդ էին ինչպես տնտեսության, այնպես էլ անվտանգային համակարգի համար: Սկսվեց համաշխարհային տնտեսական ճգնաժամ, որը մեր «գիտունիկ» տնտեսական ղեկավարների կարծիքով, չպետք է էապես ազդեր ՀՀ տնտեսության վրա: Խաղաղ չէր արդեն նաև սահմաններին: Ադրբեջանը նավթագազային միլիարդավոր դոլարներ էր ծախսում արդիական միջոցներով իր բանակը զինելու համար: Միանշանակ պարզ էր, որ նրանք պլանավորում են հարցը լուծել պատերազմով: Համարյա չկար շաբաթ, որ մենք սահմանում զոհ չունենայինք: Ապրիլյան քառօրյա պատերազմն այդ փուլի տրամաբանական ավարտն էր ու միաժամանակ պատասխան գործողությունների հստակ ալգորիթմ՝ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության համար: Այո, Քառօրյա պատերազմը, չնայած կանգնեցվեց, բայց գործուն քայլեր չկատարելու դեպքում մեծ ու ավերիչ գիտատեխնոլոգիական պատերազմը Ադրբեջանի կողմից անխուսափելի էր…

Այդ տարիներին օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով մենք նկատելի տնտեսական աճ ու էական զարգացումներ չենք ունեցել:

Բայց այդ շրջանում միշտ իշխանությունների ուշադրության կենտրոնում էին բանակը, անվտանգության հարցերը: Բարձրանում էր նաև ժողովրդի կենսամակարդակը, դրական փոփոխություններ էին կատարվում սոցիալական միջավայրում: Աճում էր նաև մեր արտաքին պարտքը…

Այդ շրջանը կարելի է նաև համարել մեր հասարակության ավելի թափով քաղաքկանացման շրջան: Սակայն հասարակության քաղաքակացման տեմպերին հակադարձ համեմատական էր իշխանությունների նկատմամբ տածած վստահության աստիճանը:

Ավելի ու ավելի էին խորանում հակասություններն իշխանությունների և հասարակության լայն շրջանների միջև: Փաստորեն, իշխանական կուսակցական վերնախավն իրագործում էր «ով դիրք ու պաշտոն է ակնկալում՝ անպայման պետք է անցնի Մելիք Ադամյանով» թեզը…

Իշխանություն-հասարակություն հակասությունն իր կուլմինացիային հասավ 2018 թվականի ապրիլին, երբ ընդունված նոր սահմանադրության պահանջներին համապատասխան դառնում էինք խորհրդարանական կառավարման երկիր, որտեղ գլխավոր պաշտոնյան վարչապետն էր լինելու:

Հենց այն պահին (2018թ. ապրիլ), երբ երկրի պաշտոնաթող նախագահն առաջադրվեց վարչապետի թեկնածու ու Ազգային ժողովի կողմից ընտրվեց այդ պաշտոնում, հայ ժողովուրդը դա համարեց հրապարակավ տրված հստակ խոստումների դրժում ու միահամուռ դուրս եկավ փողոց՝ մերժելով և պահանջելով իշխանափոխություն:

Փողոցը այդ օրերին անտեր չէր: Մի խումբ «քայլիստներ», իրենց բնավորության համաձայն, մարտի վերջից որպես հերթական ակցիա, Գյումրիից արդեն սկսել էին քայլել դեպի Երևան ու այդ ժամանակ մայրաքաղաքի փողոցներում գրկաբաց սպասում էին անհնազանդ դարձած խաբված ժողովրդին:

Ներկայացրածս, ինչպես հարգարժան ընթերցողն է տեսնում, շատ թվեր, փաստեր, իրադարձություններ չի պարունակում ու դրանց կարիքը չկա էլ: Դա այդպես է, քանզի նպատակս նրանում է, որ կարողանամ հասարակության մեջ տեղի ունեցած երևույթների տրամաբանական շղթան օբյեկտիվորեն այնպես ցույց տալ, որ 2018-ին տեղի ունեցած քաղաքական երևույթների ու իրադարձությունների հիմքերը, նախապայմաններն ու դրանց համար անհրաժեշտ պարարտ միջավայրը երևա:

Ընդհանրացումներ և հետևություններ

Այսպիսով ամենամակերեսային դիտարկումները հաստատում են, որ՝

այդ ժամանակաշրջանում ընկել էր հասարակության կրթական ընդհանուր մակարդակը, քաղաքացիական հասարակության ձևավորման ընթացքը շատ թույլ էր, իսկ քաղաքական կուսակցությունները աճում էին տիեզերական արագությամբ,

մեր հասարակությունը պատրաստ չէր տևական ազգային ազատագրական պայքարին: Մենք ավելի շուտ էինք ցանկալին իրականության տեղ ընդունում, մեր ժողովուրդն ավելի մեծ սպասելիքներ ուներ անկախությունից, քան պետականաշեն այդ գործընթացին՝ տալիք,

արժեհամակարգային դեֆորմացիաներն, անարդարությունն այն չափերի էին ուռճացվել, որ, կարծես թե, մեր երկրում անկաշառ, չկոռումպացված պաշտոնյաներ չկային, նույնիսկ եղած դրականը փորձում էին ներկայացնել սև ակնոցներով,

տասնամյակներ շարունակ մենք ազգովին հաճախ տոն էինք տալիս տարատեսակ ստվերոտ ու մութ անկյուններում շրջանառվող լուրերին, ասեկոսեներին, դեղին մամուլով, տարբեր անլուրջ տեղեկատվական աղբյուրներով տարածվող ստին ու կեղծիքին,

հասարակության զգալի մասը հասել էր այդ առումով «խոհանոցային» ու «բեսետկաների» մակարդակի քննարկումների, մեր հասարակությունը քաղաքական ու դիվանագիտական խրթին հարցերի լուծման իրական բանալիները կորցրել էր,

ընդհանուր առմամբ մեր ժողովուրդը, կրելով մեծ կորուստներ, հաղթահարելով բազում դժվարություններ, այդպես էլ ամբողջ խորությամբ չկարողացավ արժևորել արցախյան հզոր ձեռքբերումներն ու անկախության իմաստն ու էությունը,

հայ հասարակության մի ստվար հատված իր կյանքն, ապագան չէր պատկերացնում Հայաստանում, և ուղիներ էր փնտրում օր առաջ թողնել հայրենիքը և հաստատվել արտերկրում,

երկրի մոտ 3 միլիոնանոց բնակչության զգալի մասն այդ տասնամյակներին առանց արտերկրում ապրող բարեկամների, հարազատների ու ծանոթների ֆինանսական աջակցության ու օգնության չէր կարող հայրենիքում իր գոյությունը պահպանել,

«ժողովրդավարություն» եզրույթը  մենք հաճախ շփոթում էինք «ամենաթողություն» և «քաոս» եզրույթների հետ,
անկախ պետության ապագան, Արցախի հիմնախնդրի կարգավորումը հաճախ դառնում էր քաղաքական անիմաստ շահարկումների թեմա, փոխանակ հավաքական կամքի դրսևորման ու ՀՀ-ի կողմից ԼՂՀ-ի ճանաչման,

ստեղծվել ու ստեղծվում էին անորոշ ծագման ու անհասկանալի գործունեություն ծավալող տասնյակ ՀԿ-ներ ու այլ միավորումներ, և երկրում տարածում էին ստանում վտանգավոր շատ աղանդներ,

երկրում գոյություն ունեին հիմնականում ժողովրդից անջրպետված իշխանություններ, և որևէ ձևով իրենց օրվա հացը վաստակող ժողովուրդ, որին շատ դեպքերում իշխանությունները հիշում էին ընտրությունից ընտրություն:

Իշխանափոխության համար անհրաժեշտ կրիտիկական զանգվածը մեզ մոտ միշտ առկա էր:

Ահա այն համայնապատկերը, որը կարծում եմ հարիր էր 1992-2018թթ. մեր իրականությանը, մեր պետությանը: Ստեղծված էր պարարտ հող առաջին իսկ անհրաժեշտության դեպքում փորձել իրականացնել իշխանափոխություն, որն էլ  առանց որևէ լրացուցիչ ջանքի, համարյա ինքնակամ հաջողվեց 2018-ի գարնանը:

Վերջին մոտ 3 տարիների ընթացքում ՀՀ-ում փողոցից իշխանության եկած պոպուլիստ, ստախոս և անկարող իշխանությունները երկրի հզորացման, բանակի ուժեղացման համար, բացի խոստումներից, առարկայական ոչ մի բան չարեցին: Իհարկե, եթե չհաշվենք բանակային սննդի «իրենց» ձևով կազմակերպելը, զինվորների սննդակարգում ելակ ապահովելը, «վարտիք, անդրավարտիք» տիպի հարցերի օպերատիվ լուծումը և այլն:

Այս բոլորի վերջնական արդյունքը 44-օրյա պարտված պատերազմն էր ու թշնամուն հանձնված 10 հազար քառ. կմ ավելի տարածքները, այդ թվում Արցախի գոհար Հադրութը՝ հոյակերտ և միշտ հայեցի շրջանով, անառիկ Ավետարանոցը՝ իր ենթաշրջանով, բերդաքաղաք Շուշին՝ իր անմատչելի ու գերակա դիրքերով և հերոսական Քարին տակի հետ միասին…

Արդյունքում այսօր մենք ունենք բզկտված Արցախի հանրապետություն, որի ապագան խիստ անորոշ է:

Ահա այս վիճակում ու պայմաններում է առաջանում «ի՞նչ անել» հարցը

Իհարկե, հայ հասարակության թիվ մեկ խնդիրը պարտված, պարտության տարած իշխանություններից ազատվելն է:

Երկրորդ կարևոր խնդիրն՝ ազգային փրկության ժամանակավոր կառավարության ստեղծումն է:

Երրորդ անհետաձգելի խնդիրը նոր կառավարության կողմից էքստրեմալ և ճգնաժամային իրավիճակներում ազգային անվտանգության նոր գերակայությունների սահմանմանումն ու դրանց անհապաղ իրականացումն է:

Չորրորդ հրատապ քայլը բանակի հետագա հզորացման համար անհրաժեշտ նախադրյալների ստեղծումն ու առանց րոպե կորցնելու գերնոր միջոցներով նրա զինումն է: Անհրաժեշտ է բոլոր հնարավոր միջոցներով թույլ չտալ բանակի թուլացում, ցանկալի է հնարավորինս արագ ազատվել նաև պարտության բարդույթների հոգեբանական բեռից:

Արցախի հիմնախնդրի լուծման ուղղությամբ անհրաժեշտ է վերանայել բոլոր ունեցած մոտեցումներն՝ ընդսմին նվազագույնը Խորհրդային շրջանում ինքնավար մարզի տարածքային ամբողջության վերականգնում, և նրա ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչում: Բանակցային իրավիճակի մանրակրկիտ վերլուծմամբ և ըստ անհրաժեշտության, առանց վարանելու օրակարգ մտցնել Արցախի Հանրապետության ճանաչման հարցը ՀՀ-ի կողմից:

Ժամանակավոր կառավարության կարևոր առաքելությունը կայանում է արդար, անաչառ համապետական ընտրությունների կազմակերպման և իրականացման համար համապատասխան միջավայրի ստեղծման ու անհրաժեշտ բոլոր պայմանների ապահովման մեջ: Հավանաբար, այդ ընթացքում ՀՀ-ի համար կրկին սահմանադրական փոփոխությամբ նախագահական կառավարման ուղին պետք է ընտրվի:

Ժամանակավոր կառավարությունն անհրաժեշտ բոլոր քայլերը պետք է իրականացնի մեր փրկության, սպասումների և հույսերի եռամիսնության՝ Արցախ-Հայաստան-Սփյուռք կապերի համակողմանի ամրապնդման ու ի շահ երկրի հզորացման դրա հնարավորություններն ու ներուժը օգտագործելու համար:

Ժամանակավոր կառավարության կարևոր գործառույթներից մեկը պետք է լինի պառակտված հայ ազգի, հասարակության հնարավորինս միավորումը, և հանուն հետագա լինելիության նրա ունեցած ներուժի ուղղորդումը դեպի հզոր ու պաշտպանված երկիր կառուցելուն:

Պետությունը, նրա իրավապահ համակարգը հիմնովին պետք է լծվեն կրած ցավալի պարտության պատճառների օբյեկտիվ քննությանն ու բոլոր մեղավորներն՝ անկախ իրենց դիրքից պետք է ստանան համապատասխան պատիժ:

Ստեղծված ծայրահեղ վտանգավոր, ճգնաժամային իրավիճակում Հայոց դեռևս անկախ պետականությունը, Արցախի բզկտված հանրապետության շահերը միմիայն սպասվող այսպիսի հստակ քայլերով ու միջոցառումներով կարող ենք պահպանել և փրկել կործանումից:

Հակառակ դեպքում կկորցնենք նաև այն, ինչ այժմ ունենք:

Հեղինակ՝ Կամո Աթայան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

25/04/2024 23:01 Փաշինյանը «սահմանազատման» գործընթացի մասին զեկույց է ներկայացրել ՔՊ-ականներին 25/04/2024 22:52 Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը, ում արգելել են մուտք գործել ՀՀ տարածք, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը 25/04/2024 22:41 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով 25/04/2024 22:30 Տիգրան Աբրահամյանը ձերբակալվածների պահման վայրում տեսակցել է Սուրեն Պետոսյանին և ապօրինաբար պահվող մյուս 4 քաղաքացիներին 25/04/2024 22:17 Ծնկափոսային տարածության կիստա․ Ախտորոշումն ու բուժումը 25/04/2024 22:03 Կտրուկ ակտիվացել է Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցումը Հայաստան 25/04/2024 21:53 «Տեղի է ունենում՝ ըստ անհրաժեշտության»․ Պաշտոնապես հաստատել են՝ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է 25/04/2024 21:42 Տավուշում ականազերծում անող զինծառայողի աջ ոտնաթաթն է պոկվել պայթյունից 25/04/2024 21:32 Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացածը պայմանագրային զինծառայող է 25/04/2024 21:19 Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ Աբրահամյան 25/04/2024 21:06 Կարիք կա ոչ միայն չմոռանալու անցյալը, այլև ապագայի ղեկը ժողովրդին վերադարձնելու 25/04/2024 20:43 Նիկոլ Փաշինյանի ընտանեկան վրեժխնդրությունը բավարարելու համար, քննիչները մարդկանց մեղադրանքներ են առաջադրել․ Թագուհի Թովմասյան 25/04/2024 20:23 Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ, հարազատները նրան խնդրել են դադարեցնել հացադուլը 25/04/2024 20:03 Արտակ Բեգլարյանը և Րաֆֆի Քալֆայանը Ժնևում մասնակցել են ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի նստաշրջանին 25/04/2024 19:50 «Սահմանազատման» գործընթացի վերջին զարգացումները Մհեր Գրիգորյանը Իրանի դեսպանի հետ է քննարկել 25/04/2024 19:38 Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում 25/04/2024 19:26 Ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, ՊՆ-ից հաստատել են 25/04/2024 19:18 Միրզոյանը Սերբիայի առաջին փոխվարչապետի հետ «սահմանազատման» գործընթացն է քննարկել 25/04/2024 19:05 «Սահմանազատման» դեպքում «այլընտրանքային» հռչակվող ճանապարհի և թշնամու հեռավորությունը 25-30 քայլ է լինելու 25/04/2024 18:55 Բելառուսում հաստատել են ռազմական նոր դոկտրինը. զսպման միջոց է դիտարկվում ռուսական միջուկային զենքի տեղակայումը երկրում 25/04/2024 18:41 Ուղիղ գծով՝ մոտ 170 մետր և ամբողջությամբ դիտարկվող․ Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց 25/04/2024 18:31 «Ազգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականություն»․ Դադիվանքի վանահայրերից Հայր Դերենիկը Կիրանցում է 25/04/2024 18:19 Եթե ուզում ենք, որ երկիրը մնա հայկական, ապահայկական իշխանությունը պետք է հեռանա 25/04/2024 18:05 Ապրիլի 25-ի դրությամբ Տավուշում 20 սահմանային սյուն են տեղադրել 25/04/2024 17:50 «Մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին»․ Քննչականը՝ «Բևեռի» կին ցուցարարին ձերբակալելու մասին 25/04/2024 17:42 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ 25/04/2024 17:30 Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից․ Ասպրամ Կրպեյանի հետ գնում է՝ միանալու կիրանցիներին 25/04/2024 17:23 Խաղաղ ակցիայից բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ արձանագրություններ են կազմել՝ «ոստիկանի պահանջին չենթարկվելը» 25/04/2024 17:12 Էդգար Ղազարյանին ազատ են արձակել 25/04/2024 16:58 «Ոտքի՛, քանի չի հանձնել» 25/04/2024 16:51 16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել է 25/04/2024 16:30 Ալագյազում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց 25/04/2024 16:19 ՀՀ պետական բյուջեի դեֆիցիտը կազմում է ավելի քան 188 միլիարդ 866 միլիոն դրամ. հաշվետվությունը կներկայացվի ԱԺ 25/04/2024 16:10 Եթե սիրում ես հայրենիքդ, ապա ցանկացած ոլորտում կհաջողես. տարվա լավագույն պարեկ Խաչիկ Հովհաննիսյան 25/04/2024 16:00 Սուրեն Պապիկյանն ու ԵԽ Երևանի գրասենյակի ղեկավարը քննարկել համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր 25/04/2024 15:48 Ալիևն ու Ղրղզստանի նախագահն այցելել են օկուպացված Արցախ 25/04/2024 15:34 Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Քոչարյան 25/04/2024 15:26 Սանոսյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր 25/04/2024 15:14 Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն 25/04/2024 15:02 Դեռ համաձայնություն չստորագրած՝ սահմանազատում են իրականացնում, վաղը, որ պատասխանատվության ենթարկեն, թող լացուկոծը չդնեն, թե շեֆը Նիկոլն էր. Մանուկյան 25/04/2024 14:53 Մոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում 25/04/2024 14:47 1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ 25/04/2024 14:43 Երևանում և Նոյեմբերյանում բողոքի ակցիայի 29 մասնակից է բերման ենթարկվել 25/04/2024 14:36 Հայաստանն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող քաղաքացուն 25/04/2024 14:32 Տավուշում ապրիլի 21-ին միջպետական ավտոճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու մեղադրանքով մեկ անձ կալանավորվել է 25/04/2024 14:29 Փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը 25/04/2024 14:25 Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը 25/04/2024 14:20 Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը 25/04/2024 14:07 Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատթարացել է, նրան տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց 25/04/2024 14:01 Այն մարդիկ, ովքեր ամեն օր իրենց ոտքերը մաքրում են Սահմանադրության վրա, պետք է հեռանան. Հակոբյան (Տեսանյութ) 25/04/2024 13:57 Բագրատաշեն տանող ճանապարհին շտապօգնության մեքենա ժամանեց. Ոստիկաններին հաջողվեց բռնի ուժով ճանապարհը միակողմանի բացել 25/04/2024 13:55 Սա ակցիա չէ, սա հայի ընդվզում է թուրք ռեժիմի դեմ. Նաիրա Զոհրաբյան 25/04/2024 13:50 Ընդամենը 25-30 հանգույց փակվի, քաղաքը կպարալիզացվի. Քոչարյան (Տեսանյութ) 25/04/2024 13:45 Ընդդիմադիրները երրորդ երկրի դրդմամբ զբաղված են Հայաստանի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտ հրահրելու գործով. Ալեն Սիմոնյան 25/04/2024 13:43 Շատ դրական եմ վերաբերվում. պետք է քննարկել Բաքվից գազ գնելու հարցը. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) 25/04/2024 13:34 Կիրանց–Ոսկեպար ճանապարհին ոստիկանությունը փորձեց ճանապարհը բացել. բախման հետևանքով Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ 25/04/2024 13:31 Էդգար Ղազարյանին և մի շարք քաղաքացիների բերման ենթարկեցին (Տեսանյութ) 25/04/2024 13:26 Հիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է. սահման ենք ֆիքսել. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) 25/04/2024 13:24 Երևանում անհնազանդության ակցիաներ են. Խորենացի-Զաքյան հատվածը փակ է 25/04/2024 13:20 Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 14.3%-ով 25/04/2024 13:18 Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը 25/04/2024 13:16 Իրանի իշխանությունները մահապատժի են դատապարտել հայտնի ռեփեր Թոմաջ Սալեհիին. հայտնի է պատճառը 25/04/2024 13:10 Ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին (Տեսանյութ) 25/04/2024 13:08 Փակ է Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին՝ Բագրատաշենի հատվածում 25/04/2024 13:07 Արցախի՝ 2023-ի սեպտեմբերյան ողբերգությունը 1915-ի հայերի ցեղասպանության խմբագրված տարբերակն էր. Կամո Աթայան 25/04/2024 13:04 Ապարան-Վանաձոր ճանապարհը փակ է Ալագյազի հատվածում. Լուսանկարներ 25/04/2024 12:57 «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել. 7 անձ բերման է ենթարկվել 25/04/2024 12:53 «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցումն այս տարի կանցկացվի ապրիլի 28-ին 25/04/2024 12:50 Ջազի միջազգային օրը՝ Երևանում 25/04/2024 12:45 Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի 25/04/2024 12:42 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը տեղեկացրել է Տավուշի Ազատամուտ գյուղի հետ իրենց ծրագրերի մասին 25/04/2024 12:38 Քաղաքացիները փակել են ՀՀ-Իրան միջպետական ճանապարհը՝ Տիգրանաշենի հատվածում 25/04/2024 12:35 Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր 25/04/2024 12:31 ՄԵ միաբանության 6 անդամներ ազատ են արձակվել, մեկ անձի՝ խուլիգանության հատկանիշներով, մեղադրանք է առաջադրվել 25/04/2024 12:28 Քաղաքացիները փակել են Երևան-Սևան ճանապարհը՝ Մարտունու հատվածում (Տեսանյութ) 25/04/2024 12:24 Վերջապես, բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից. Պատգամավոր 25/04/2024 12:20 Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է եղել 25/04/2024 12:18 Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան․ Ֆրանսիայի վարչապետ 25/04/2024 12:15 Նոյեմբերյանի քրեական հետախուզության բաժնի պետը Բաղանիսում համոզում է, որ աշակերտները դադարեցնեն դասադուլը 25/04/2024 12:13 Երևան-Գյումրի ճանապարհը փակած քաղաքացիները վանկարկում են՝ «Նիկո՛լ դավաճան» (Տեսանյութ) 25/04/2024 12:06 Տավուշի դպրոցների շրջանավարտների համար կսահմանվեն բուհեր ընդունելության նոր հնարավորություններ 25/04/2024 12:00 Սասուն Միքայելյանը Երևանում միկրոֆոնի դեմը նստած ասում էր՝ «թողեք, մենք մեր հողը պահում ենք», բա խի՞ չես պահում, բա արի ստեղ, պահի էլի. Կիրանցի 25/04/2024 11:47 Բողոքի ակցիայի մասնակցի կողմից ոստիկանի գործունեությանն առերևույթ միջամտելու, նրա նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ 25/04/2024 11:45 «Պետք է առաջ գնալ». Նիկոլ Փաշինյանը կոչ է անում մտավախությունների դաշտից դուրս գալ 25/04/2024 11:42 2024թ․ մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610 25/04/2024 11:40 ՀՀ տարածքով Նախիջևան ցամաքային մուտքը պետք է ապահովվի, եթե չեն ուզում, որ դա վերահսկի ՌԴ-ն, թող բացահայտ ասեն. Ալիև 25/04/2024 11:34 Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը 25/04/2024 11:32 Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. Կիրանցի բնակիչ 25/04/2024 11:29 Ալիևը մինչև COP29-ը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնության գալն իրատեսական է համարել 25/04/2024 11:19 Երբ ասում եմ, որ պետք է փոխեն իրենց Սահմանադրությունը, մեծամտություն կամ կոպտություն չէ, սա նախապայման է. Ալիև 25/04/2024 11:14 Ադրբեջանցիներն Արցախի կառավարության շենքի վրայից հեռացնում են զինանշանն ու հայկական անվանումը (Տեսանյութ) 25/04/2024 11:12 Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում է 25/04/2024 11:07 Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ (armlur.am) 25/04/2024 11:02 Անվադողերն այրելու միջոցով խաթարել են երթևեկությունը Երևան-Երասխ միջպետական ավտոճանապարհին. նախաձեռնվել է քրեական վարույթ 25/04/2024 11:00 Հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է 25/04/2024 10:57 Բռնցքամարտի ԵԱ-ում մեկնարկում են կիսաեզրափակիչները. Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ 25/04/2024 10:55 Երևանում և մարզերի մի մասում լույս չի լինի 25/04/2024 10:51 Հայաստանն Իրանում գլխավոր հյուպատոսություն կբացի 25/04/2024 10:48 Երևանում ուղևորը տաքսու վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել, ինչի հետևանքով նա հոսպիտալացվել է 25/04/2024 10:41 Ապրիլի 29-ից կմենարկի ամառային զորակոչը

Տվյալ բաժնի վերջին նյութերը