09/03/2021 18:23
«Ինֆանտիլ ապուշների այս իշխանությունն անգամ պատերազմը վերածեց շոուի». Արա Սաղաթելյան (Տեսանյութ)
Սրանք անցել են բոլոր գրված և չգրված օրենքների սահմանները, սրանք հատել են բոլոր հնարավոր կարմիր գծերը, Բաղրամյան պողոտայում հրավիրված հանրահավաքում հայտարարեց ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը։
«5000 զոհվածների, գերության մեջ գտնվողների, անհայտ կորածների, բոլոր մեր ջանքերի ու կորուստների հաշվետվությունը տալու փոխարեն սրանք համարում են, որ ռեպրեսիաներով, մարդկանց բանտերում փակելով, վարկաբեկելով կարող են պահպանել իրենց իշխանությունը։ Չի՛ ստացվելու։ Բոլորը, ռեժիմի բոլոր ստրուկները պատասխան են տալու օրենքի, սերունդների և Աստծո առաջ: Հազարներով մարդկանց տարան, կոտորեցին մարտի դաշտում, հետո ոմն մեկն ասում է, թե Սյունիքի և Արցախի դիրքերը հանձնելով՝ մարդկային կյանքեր է փրկել։ Որտե՞ղ ես փրկել այդ կյանքերը, ա՛յ տղա, այնտեղ այդքան մարդ կա՞ր։ Կյանք փրկող էիր, ժամանակին կանգնեցնեիր պատերազմը, կյանք փրկող էիր՝ Արցախը 10 մատի պես իմացող գեներալներին չմեկուսացնեիր մարտական գործողություններից, կյանք փրկող էիր՝ տեղեկատվական պատերազմի մասնագետներին թույլ տայիր, որ աշխատեին, և այդ դեպքում հաստատ մեր կորուստները կլինեին ավելի նվազ», - հայտարարեց Սաղաթելյանը։
Նա ասաց, թե պատերազմի սկզբից շատ փոքր ընդհատումով եղել է առաջնագծում և տեսել է՝ ինչ է այնտեղ կատարվում.
«Տեսել եմ այն ամբողջ խառնաշփոթը ու «բառդակը»։ Ինֆանտիլ ապուշների այս իշխանությունն անգամ պատերազմը վերածեց շոուի։ Մեր վրա թափվում էին «Բայրաքթարներ», կասետային ռումբեր, իսկ իրենք այստեղ քարոզում էին, իբր, հաղթում ենք»։
Մանրամասները՝ տեսանյութում։