13/03/2021 13:23
Փաշինյանը ԱԳՆ էր գնացել 1 ժամ շուտ. Հայրենիքի փրկության շարժման մասնակիցները դա պայմանավորեցին նրա վախով
Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչը հայտնեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԳՆ-ում հանդիպման պլանավորված ժամից մեկ ժամ շուտ է գնացել նախարարություն: Շարժման ներկայացուցիչները դա պայմանավորեցին նրա վախով:
Հիշեցնենք, որ Հայրենիքի փրկության շարժումն ավելի վաղ հայտարարել էր, որ Նիկոլ Փաշինյանը մարտի 13-ին՝ ժամը 12։30-ին, այցելելու է Կառավարության 2-րդ մասնաշենք՝ ՀՀ արտաքին գործերի նախարարություն։
Հայտարարության մեջ նաև ասվում էր, որ դիվանագետի օրը՝ մարտի 2-ին, խախտելով ավանդույթը, նա չգնաց հայկական դիվանագիտության կենտրոնակայան, սակայն որոշել է այնտեղ լինել մարտի 13-ին.
«Մենք էլ նրան դիմավորենք ՀՀ արտաքին գործերի նախարարության դիմաց, որ կրկին բարձրաձայնենք մեր պահանջը՝ առանց Նիկոլ Հայաստան»։
Ժամը 12։00-ից շարժման անդամներն Արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց են: Նրանք տեղեկացրեցին, որ Նիկոլ Փաշինյանի համար նմանօրինակ պայմաններ են ստեղծելու նաև նախագահի հետ հանդիպմանը.
«Լինելու ենք նախագահականին դիմաց: Միշտ հետապնդելու ենք»: