Հայաստանում ռազմական դրությունը չեղարկվեց (Տեսանյութ)
24/03/2021 10:31

Հայաստանում ռազմական դրությունը չեղարկվեց (Տեսանյութ)

Հայաստանում ռազմական դրությունը հանվեց: Ազգային ժողովը կողմ քվեարկեց ռազմական դրությունը հանելու մասին նախագծին՝ «կողմ»՝ 118, «դեմ»՝ 1, «ձեռնպահ»՝ 1:

Նախքան քվեարկությունը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ խմբակցությունը կողմ է քվեարկելու:

Այն ներկայացրել էին խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունները: 

Հիշեցնենք, որ նախօրեին օրինագծի քննարկման ժամանակ ԱԺ նախագահն առաջարկել էր ընդառաջել խորհրդարանական ընդդիմության նախաձեռնությանը և կողմ քվեարկել:

Հայաստանում 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հայտարարված էր ռազմական դրություն:

Հայաստանում ռազմական դրությունը չեղարկվեց (Տեսանյութ)