25/03/2021 11:20
Լրիվ քաղաքական ճգնաժամ ա. Արարատ Միրզոյան (Տեսանյութ)
Լրիվ քաղաքական ճգնաժամ ա, խորհրդարանում այսօր «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցի քվեարկության ժամանակ ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։
Միրզոյանը դա բարձրաձայն չհայտարարեց, բայց քանի որ նրա խոսափողը միացված էր, լսվեց։
113 կողմ, 0 դեմ, 2 ձեռնպահ ձայների համամասնությամբ որոշումն ընդունվեց։