Ադրբեջանը ցանկացած պահի կարող է հետախուզական նպատակներով վերլուծել Հայաստանի կողմից օգտագործված համացանցային տվյալները. «Հենակետ»

29/03/2021 11:18

Ադրբեջանը ցանկացած պահի կարող է հետախուզական նպատակներով վերլուծել Հայաստանի կողմից օգտագործված համացանցային տվյալները. «Հենակետ»


«Հենակետ» վերլուծական կենտրոնը համառոտ տեղեկություններ է ներկայացրել ընթացիկ շաբաթվա ժամանակամիջոցում Ադրբեջանի հետ կապված կարևոր իրադարձությունների մասին։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կառավարության նիստում հայտարարել է, որ Բաքուն որոշակի դեր է խաղացել 2018 թ․ գարնանը Հայաստանում իշխանափոխության գործում։ Ըստ նրա՝ մեկուսացման քաղաքականությունը, որ իրենք վարել են Հայաստանի նկատմամբ, արդարացնում է իրեն։
 
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության 7-րդ համագումարի ժամանակ, անդրադառնալով Արցախյան հիմնախնդրին, նշել է, թե Թուրքիան կներդնի բոլոր ջանքները նախորդ տարվա նոյեմբերի 9-ին ՀՀ-ի, ՌԴ-ի և Ադրբեջանի առաջնորդների կողմից ստորագրված համատեղ հայտարարության իրագործման համար։ Թուրքիայի նախագահը ոչ արդյունավետ է համարել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը։
 
Մարտի 25-ին, Թբիլիսիում կայացած ասուլիսի ժամանակ, Վրաստանի ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանին առաջարկել է ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված նոր հարթակ ստեղծել՝ Վրաստան, Ադրբեջան և Հայաստան ձևաչափով: Նրա խոսքով՝ առաջարկվող «3+3» ձևաչափը՝ Հարավային Կովկասի երկրների, Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությամբ, անընդունելի է Վրաստանի համար: Նշենք, որ դեռևս մարտի սկզբին Վրաստանը հայտնել էր, որ չի ցանկանում մասնակցել Թուրքիայի առաջարկած «3+3» տարածաշրջանային ձևաչափին՝ Ռուսաստանի պատճառով:
 
Եվրոպական խորհրդարանի` Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը, Հայաստանի հարցով հիմնական զեկուցող Անդրեյ Կովաչևը և Ադրբեջանի հարցով հիմնական զեկուցող Ժելյանա Զովկոն համատեղ կոչով դիմել են Ադրբեջանին` պահանջելով անհապաղ ազատ արձակել այդ երկրում պահվող բոլոր հայ գերիներին:
Շաբաթվա ընթացքում BBC հեռուստաընկերությունը ռեպորտաժ է հրապարակել «Լեռնային Ղարաբաղը. կորած եկեղեցու առեղծվածը» վերնագրով։ BBC-ի թղթակից Ջոնա Ֆիշերը հետաքննել է Հադրութի շրջանի Մեխակավան համայնքի Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցու «անհետացումը»։ Տեսանյութում ադրբեջանցիները պնդում են, որ իբր հայերն ենք քանդել այնտեղից հեռանալուց առաջ։ Ադրբեջանի ԱԳՆ-ն հերքել է եկեղեցու ոչնչացման մասին լուրերը։ Ադրբեջանական լրատվամիջոցները կեղծ տեղեկություներ են շրջանառել, թե այն հայերի կողմից կառուցված ռազմական օբյեկտ է եղել, այլ ոչ թե եկեղեցի։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը արդարացրել է Մեխակավանի եկեղեցու ոչնչացումը: Վերջինս նշել է, թե «ադրբեջանական ժողովրդի ժառանգության և սեփականության դեմ վանդալիզմ իրականացնելուց հետո Հայաստանը բարոյական իրավունք չունի պահանջներ ներկայացնելու Ադրբեջանին»:
 
Ադրբեջանի ռազմական ոլորտին վերաբերող իրադարձություններ
 
Մարտի 26-ին, Թուրքիայի Պաշտպանության նախարարությունը Twitter-ի իր էջում հայտնել է, թե ադրբեջանցի զինծառայողները մասնակցել են Թուրքիայի զինված ուժերի կողմից կազմակերպված հակաահաբեկչական զորավարժություններին: Իսկ մարտի 28-ին Թուրքիայի ՊՆ-ն ֆեյսբուքյան էջում հայտնել է, թե Ադրբեջանի դեսանտայինները վերապատրաստվում են Թուրքիայում՝ լեռնագնացության դասընթացներ անցնելով Իսպարտայի լեռնային դեսանտայինների դպրոցում և ուսումնական կենտրոնում։
 
Իսրայելական «Israel Defense» ամսագիրը գրել է, թե իսրայելական ռազմարդյունաբերական «Meteor Aerospace» ընկերությունը Ադրբեջանում «Կասպյան նավաշինական ընկերության» (Caspian Ship Building Company) հետ համատեղ ձեռնարկություն է հիմնել: Ադրբեջանական լրատվամիջոցները նշել են, որ «Meteor Aerospace» ընկերությունը մասնագիտացված է ԱԹՍ-ների, անօդաչու նավակների, բարձր ճշգրտության հրթիռների, ՀՕՊ համակարգերի և արբանյակների ստեղծման մեջ: Իսկ համատեղ ձեռնարկությունը նպատակ է հետապնդում իսրայելական արդիական զենքը տեղափոխել ադրբեջանական բանակի հաշվեկշիռ, և Ադրբեջանն իսրայելական ընկերությունների հետ համատեղ արդեն սկսել է ռազմանավերի կառուցումը:
 
Շաբաթվա ընթացքում իրանական լրատվամիջոցները հաղորդել են, թե Թուրքիան ավելի վաղ Սիրիայում կիրառված ռազմական տեխնիկան այժմ զորավարժությունների պատրվակով տեղափոխվել է Հայաստանի սահմանի մոտ: Իրանական լրատվամիջոցները կարծիք են հնչեցրել, թե այս տեղափոխման նպատակը Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Հայաստանի՝ Իրանին սահմանակից Սյունիքի մարզի գրավումն է, և լայնամասշտաբ պատերազմը կանխելու համար անհրաժեշտ է, որ իրանցի զինվորականներն անհապաղ տեղակայվեն հայ-նախիջևանյան սահմանի երկայնքով։
 
Տարածաշրջանային նախագծերի շուրջ զարգացումներ
 
«Agenzia Nova» իտալական գործակալությանը տված հարցազրույցում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ իրենք հետկոնֆլիկտային խաղաղ համակեցության վերականգնման նոր էջ են բացում: Վերջինս հավելել է, որ նոր տրանսպորտային ուղին կմիավորի Ադրբեջանը Նախիջևանի հետ, ինչը կբարելավի կապը Հարավային Կովկասի երկրների և նրանց հարևանների միջև:
 
Հայտարարելով, թե տրանսպորտային ենթակառուցվածքների շինարարությունը դրական ազդեցություն կունենա Հարավային Կովկասում տնտեսական զարգացման վրա, Ադրբեջանի ԱԳ նախարարն ընդգծել է իտալական ընկերությունների համար հետագա հնարավորություններն այդ գործընթացում՝ հիշեցնելով, որ իտալական «Ansaldo» ընկերությունը վերջերս պայմանագիր է կնքել Արցախից գրավված տարածքներ էլեկտաէներգիա մատակարարելու վերաբերյալ:
 
Հարցազրույցում Բայրամովը հայտարարել է, որ Հարավային գազային միջանցքի լիարժեք շահագործմանը զուգահեռ Ադրբեջանը կշարունակի ուշադրություն դարձնել էներգետիկ մատակարարման նոր հնարավորություններին՝ ներկայացնելով 2021 թ․ հունվարի 21-ին Ադրբեջանի և Թուրքմենստանի միջև ստորագրված Կասպից ծովում Դոստլուգի հանքավայրի վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի կարևորությունը:
 
Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարարությունը հայտնել է, թե Չեխիան հույս ունի մուտք ունենալ դեպի Հարավային գազային միջանցք, և իրենք բարձր են գնահատում Տրանսադրիատիկ գազամուղի (TAP) շինարարության ավարտն ու ադրբեջանական գազի՝ դեպի հարավային Իտալիա մատակարարումների մեկնարկը: Ըստ չեխական կողմի՝ այս միջանցքի այլ ճյուղերի՝ հատկապես Խորվաթիայի ուղղությամբ շինարարության ավարտից հետո հնարավոր կլինի ադրբեջանական գազը մատակարարել Չեխիա:
 
Նկատենք, որ ադրբեջանական գազի մատակարարումը Եվրոպա Տրանսադրիատիկ գազատարով սկսվել է 2020 թ․ դեկտեմբերի 31-ին: Ադրբեջանական լրատվամիջոցները փոխանցել են, որ Ադրբեջանը, մուտք ունենալով Եվրոպա՝ աշխարհում բնական գազի ամենամեծ ներկրման շուկա, փորձում է ընդլայնել իր արտահանման հնարավորությունները: Խորվաթիան ու Բոսնիա և Հերցեգովինան փոխկապակցիչ են կառուցում ադրբեջանական գազի ներմուծման համար, իսկ դեպի Բուլղարիա ադրբեջանական գազի արտահանումն արդեն գերազանցել է 55 հազար խորանարդ մետրը։
 
Վրացական «Caucasus Online» ընկերության սեփականատեր Խվիչա Մակացարիան ընկերության` իր տրամադրության տակ մնացած 51% բաժնետոմսերը վաճառել է ադրբեջանական «Neqsol Holding» ընկերությանը, որը դեռևս 2019 թ-ին ձեռք էր բերել ընկերության բաժնետոմսերի 49%-ը։ Այդպիսով «Caucasus Online» ընկերության 100% արժեթղթերի սեփականատերն է դարձել ադրբեջանցի գործարար Նասիբ Հասանովը: Սակայն Վրաստանի Հաղորդակցությունների ազգային հանձնաժողովը հայտարարել է, որ գործարքը կայացած չեն համարում՝ նշելով, որ այն իրականացվել է միջազգային ու ներպետական մի շարք ակտերի խախտմամբ։
 
Նշենք, որ վրացական «Caucasus Online» ընկերությունը օպտիկական մալուխի օպերատոր է, որը Սև ծովի հատակի երկայնքով անցնում է Վրաստանից Բուլղարիա: Դա Եվրոպայի և Հարավային Կովկասի միջև ինտերնետային թրաֆիկի ամենամեծ ուղղությունն է: Այս ընկերությունը մի քանի տարվա ընթացքում կարողացել է ձեռք բերել մեծածախ ինտերնետային շուկայի զգալի մասը՝ ապահովելով տարածաշրջանի ինտերնետի մինչև 80%-ը: Այն Վրաստանի ինտերնետի 65%-ի, Հայաստան մատակարարվող ինտերնետի 85%-ի, Ադրբեջանի ինտերնետի 50%-ի մատակարարն է:
 
Հայկական փորձագիտական շրջանակներում մտահոգություններ են հնչել, թե ստանձնելով «Caucasus Online» ընկերության սեփականատիրությունը՝ Ադրբեջանը ցանկացած պահի կարող է անջատել Հայաստան եկող ինտերնետը կամ էլ հետախուզական նպատակներով վերլուծել Հայաստանի կողմից օգտագործված համացանցային տվյալները։
 
Ադրբեջանական լրատվամիջոցները փոխանցել են, որ «Caucasus Online-ի ձեռքբերումը «Neqsol Holding»-ի՝ ավելի մեծ միջազգային ծրագրի մաս է, որը մեկնարկել է 2018 թ-ին և հայտնի է որպես «Թվային մետաքսի ճանապարհ»: Ծրագրի նպատակն է զարգացնել տրանզիտային օպտիկամանրաթելային ժամանակակից ենթակառուցվածքի ժամանակակից ցանցը, որը կապում է Եվրոպան Վրաստանի և Ադրբեջանի միջոցով Կենտրոնական և Հարավային Ասիայի շուկաների հետ:
 
«Թվային մետաքսի ճանապարհ» ծրագրի շրջանակներում աշխատանքներ են սկսվել օպտիկամանրաթելային մալուխի գծի կառուցման ուղղությամբ, որը միացնելու է Ադրբեջանն ու Ղազախստանը Կասպից ծովի հատակի երկայնքով: 2019 թ-ին ձեռք է բերվել նաև Ադրբեջանը և Թուրքմենստանը միացնող նմանատիպ գծի կառուցման համաձայնագիրը: Ընդ որում, նախագիծը ենթադրում է տվյալների ժամանակակից կենտրոնների և ինտերնետի թրաֆիկի փոխանակման կետերի ստեղծում Ադրբեջանում և Վրաստանում:
 
Այլ թեմաներ
 
Ադրբեջանում հնչել են քողարկված սպառնալիքներ այդ երկրում Գերմանիայի դեսպան Վոլֆգանգ Մայնինգի հասցեին: Ադրբեջանի ԱԳՆ նախկին ղեկավար Տոֆիկ Զուլֆուգարովը հայտարարել է, թե պաշտոնական Բաքուն անպատասխան չի թողնի Գերմանիայի դեսպան Վոլֆգանգ Մայնինգի մերժումն «այցելել հայկական օկուպացիայից ազատագրված Ադրբեջանի տարածքներն ուրիշ երկրներից իր գործընկերների հետ միասին»:
 
Ընդ որում՝ նախկին արտգործնախարարը չի բացառել, որ ադրեջանա-գերմանական հարաբերությունների միջև լարվածության առաջացման գործում կարող է դեր ունենալ Ֆրանսիան:

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 14:01 Մենք ճամփա ենք ընկել, որ այս ամբողջ ճանապարհը դառնա եռագույնի հաղթանակը սև ու սպիտակի վրա. Բագրատ Սրբազան Այսօր, 13:44 «Ո՛չ հանձնողական քաղաքականությանը». Լիբանանում ՀՀ դեսպանատան մոտ նստացույց է տեղի ունեցել (լուսանկարներ) Այսօր, 13:11 Տավուշի հատվածում հայտարարված «սահմանազատումը» միջազգային պահանջների, մարդկանց անվտանգության ու իրավունքների կոպիտ խախտում է. Արման Թաթոյան Այսօր, 12:52 Շարունակվում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը դեպի Երևան (տեսանյութ) Այսօր, 12:37 «Հային կբերենք նոր լուսաբաց». Ռուբեն Մխիթարյանը նոր երգ է ներկայացրել (տեսանյութ) Այսօր, 11:48 Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան (տեսանյութ) Այսօր, 11:16 Բագրատ Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավը չափազանց անարդյունավետ է ու իր նպատակին չի ծառայում. Տիգրան Աբրահամյան Այսօր, 11:05 Զղջացեք, ապաշխարեք, հեռացեք բոլոր տեսակի մեղքերից. Բագրատ Սրբազանն` իշխանությանը (տեսանյութ) Այսօր, 10:12 Տպավորություն է, որ իշխանությանը ծառայող լրատվամիջոցները վերցնում են ադրբեջանական նյութերը, թարգմանում հայերեն ու տարածում. թյուրքագետ Այսօր, 10:05 Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը Հաղարծինում մասնակցում է Սուրբ Պատարագի Այսօր, 09:54 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 04/05/2024 22:51 Եթերում «Իմնեմնիմի»-ն է․ Այսօրվա հերթապահները Գևորգ Պետրոսյանը և Լուսինե Հարոյանն են 04/05/2024 22:19 Մեր այս ընթացքը թող դառնա Անմահության երթ, վերադարձ մեր հայրերի ինքնությանն ու վերադարձ ճշմարտությանը․ Բագրատ Սրբազան 04/05/2024 21:37 Եկեղեցու զանգերը հնչեցին 04/05/2024 21:21 Նախընտրական հարցումներով՝ ԱՄՆ նախկին նախագահ Թրամփին սատարողները 10 տոկոսով ավելին են, քան գործող նախագահ Բայդենին սատարողները 04/05/2024 21:04 Պաշտոնական հայտարարություն չկա, Բայց Գազայի հյուսիսում իսկական սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն 04/05/2024 20:51 Մոսկվայի Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթին կմասնակցի 9 000 զինվորական 04/05/2024 20:35 Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը Իջևանն անցավ, ուղղությունը՝ Հաղարծնի վանք (Տեսանյութ) 04/05/2024 20:18 Անվերապահ աջակցություն ենք հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը․ «Այլընտրանքային նախագծեր» 04/05/2024 20:00 ՌԴ ԱԳՆ-ից հայտարարել են՝ ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ պոտենցիալ հակամարտության 04/05/2024 19:40 Յուրաքանչյուր հայորդու հայրենասիրությամբ ու քաջարի ոգով պետք է իմաստավորվի հանուն հայրենիքի նահատակված մեր զավակների զոհաբերությունը․ Ամենայն Հայոց Կաթողիկոս 04/05/2024 19:27 Մեր մեծագույն անվստահությունն ենք հայտնում ՀՀ կոլաբորացիոն կառավարությանը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի և պահանջում ենք հրաժարական․ Շվեդիայի Հայկական միությունների համադրող կենտրոն 04/05/2024 19:04 Ականջալուր եղեք Սրբազանին․ Քանի ուշ չէ, ականջալուր եղեք․ Հրանտ Մելիք-Շահնազարյան 04/05/2024 18:53 Եկեղեցին իր պատմական առաքելության մեջ է՝ ազգապաշտպանության և ազգապահպանության․ Արմեն Աշոտյան 04/05/2024 18:38 Եթե Սրբազանը որոշի գալ ռադիո, կարծում եմ՝ խնդիր չի լինի․ Գարեգին Խումարյան․ «Հրապարակ» 04/05/2024 18:23 Հեռու չէ այն օրը, երբ հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ 04/05/2024 18:06 Պայքարը չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին․ Արմեն Աշոտյան 04/05/2024 17:53 Դիվանագետների համահայկական խորհուրդն իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը 04/05/2024 17:38 «Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի ուղերձը 04/05/2024 17:24 Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է 04/05/2024 16:57 Ղազախստանը պատրաստ է բանակցելու համար հարթակ տրամադրել ոչ միայն Հայաստանին ու Ադրբեջանին, այլև Ռուսաստանին և Ուկրաինային․ Դեսպան 04/05/2024 16:48 Մայիսի 9-ին մենք Աստծո կամոք կլինենք Երևանում. Բագրատ Սրբազան. Լուսանկարներ 04/05/2024 16:35 Հույս, հավատ, սեր ու տրամաբանություն մեր Ավետյաց երկիր Հայոց Հայրենիքին․ Աստված տա՝ հարությունը մոտ լինի 04/05/2024 16:20 Մենք մեր տղաներին ենք խոստացել․ պատրաստ ենք նրանց պես կռվել մեր հողի համար․ Զոհված զինվորի մայր՝ Ալիսա Գևորգյան (Տեսանյութ) 04/05/2024 16:09 Սա չհայտարարված կապիտուլյացիա է, մենք դա թույլ տալ չենք կարող․ Գառնիկ Դանիելյան 04/05/2024 15:57 Պայքարը տավուշյանից պետք է վերածվի համազգայինի, ժողովրդի պահանջը պետք է արտահայտվի Երևանում․ Սուրեն Պետրոսյան 04/05/2024 15:52 Լենա տատն օրհնեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներին, որոնք սկսում են քայլերթ դեպի Երևան (Տեսանյութ) 04/05/2024 15:41 Կոլումբիան խզել է դիվանագիտական հարաբերություններն Իսրայելի հետ 04/05/2024 15:19 Բագրատ Սրբազանը Տավուշից երթով գալիս է Երևան 04/05/2024 15:05 2022թ-ի սեպտեմբերի 13-ին զոհված և միջդիրքային հատվածներում մնացած երկու զինվորների դիերը դեռևս գտնվում են միջդիրքային հատվածներում. բացառիկ հարցազրույց 04/05/2024 14:54 Իսկ կարո՞ղ է պարզվի, որ պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 04/05/2024 14:42 Մենք չենք ճանաչում ինքներս մեզ. պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 04/05/2024 14:33 Մեկնարկել են «Eurowings» ավիաընկերության Բեռլին-Երևան-Բեռլին երթուղով չվերթերը 04/05/2024 14:22 Անձրև, կարկուտ, քամի. եղանակը դեռ չի տաքանա 04/05/2024 14:00 Կիրանցն այսօր. իրավապահները հերթապահություն են իրականացնում 04/05/2024 13:42 Հեղեղումներ, փլուզումներ և ջրալցումներ. ինչ է կատարվել Երևանում՝ տեղատարափ անձրևի հետևանքով (Տեսանյութ) 04/05/2024 13:17 «Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել». Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել 04/05/2024 13:10 Այսպիսի ելք չէինք սպասում․ գերնպատակ ունենք՝ հաղթական վերադարձ Քրիստոսով Արցախ․ Արցախի թեմի առաջնորդ 04/05/2024 12:57 Արթուր Սուքոյանի կողմից բռնության գործադրումը պարզապես չի կարող դիտվել որպես Դավիթ Լևոնյանի կողմից ենթադրյալ լրագրողական գործունեությանը խոչընդոտելուն ուղղված եղանակ. Փաստաբան 04/05/2024 12:41 «Կառուցի՛ր տունդ, պետությունը սատար կկանգնի». Գեղարքունիքում ավարտվել է սահմանամերձ բնակավայրերում բնակարանային մատչելիության ապահովման ծրագրի իրազեկման արշավը 04/05/2024 12:18 Այս իշխանության պահպանման պարագայում Ադրբեջանն ու Թուրքիան առաջիկա ամիսներին ու տարիներին կուլ կտան Հայաստանը. Թյուրքագետ 04/05/2024 12:14 Ստացվում է, որ «առաջնորդություն» է կոչվում սեփական պետությունը, մեղմ ասած, ոչ ձեռնտու պայմաններին հարմարեցնելը. Իրանագետ 04/05/2024 11:58 Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը 04/05/2024 11:51 Վարդենիսում ճանապարհ է հիմնանորոգվում․ ավարտը նախատեսված է ամռանը (Տեսանյութ) 04/05/2024 11:24 Աշտարակում փրկարարները փոսի մեջ քաղաքացու դի են հայտնաբերել 04/05/2024 11:13 Տավուշում իմ սարքած դիրքերն են քանդում. ես մեծ ցավ եմ ապրում. Լևոն Երանոսյան 04/05/2024 11:04 Եթե ՀՀ իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, ապա սփյուռքը ավելի կտրուկ քայլերի կդիմի 04/05/2024 10:46 Մարկ Քեմերոնը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը 04/05/2024 10:38 Երևանում անձրևաջրերը մի քանի թունելներ վերածել էին լճակների 04/05/2024 10:34 Հ1-ի «Լուրեր»-ում Տավուշի բնակիչները բացակա են. «Սիվիլնեթ» 04/05/2024 10:32 Արմեն Դանիելյանն ընտրվել է ԲԴԽ դատավոր անդամ 04/05/2024 10:29 Գյումրիի տներից մեկում հրշեջները հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիեր 04/05/2024 10:27 Արմենը հանգիստ է իր համար, իր ընտանիքի համար, նա անհանգիստ է միայն իր երկրի համար․ Աշոտյանի փաստաբան 04/05/2024 10:10 Նոր Արեշում գետի հենապատի փլուզման հետևանքով ջրալցվել են հարակից տները 04/05/2024 10:03 ՄԻՊ-ը խիստ դատապարտելի և անթույլատրելի է համարում աուտիզմ ունեցող մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի պատրաստումն ու տարածումը 04/05/2024 09:59 «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ 04/05/2024 09:56 «Փաստ». Ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները և ովքե՞ր են խառնված այդ պատմությանը 04/05/2024 09:51 «Հրապարակ»․ Ոստիկանների նոր հանդերձանք են գնում․ 43 մլն դրամ է ուղղվել 04/05/2024 09:48 «Փաստ». Շենգեն վիզա ստանալու գործընթացը դարձել է յուրատեսակ բիզնես 04/05/2024 00:49 ՊՆ-ից հերքում են լուրերն, ըստ որոնց ադրբեջանական կողմը կրակ է բացել Տավուշի ուղղությամբ 03/05/2024 22:43 Ինչ անել, եթե երեխայի մոտ ալերգիկ ռինիտ է առաջացել 03/05/2024 22:30 Ծեծկռտուք ու կրակոց Բաղրամյան պողոտայում՝ Ամերիկյան համալսարանի մոտ 03/05/2024 22:19 Նիկոլ Փաշինյանը Զարեհ Սինանյանին 7 օրով Իտալիա է գործուղում՝ Միլան, Վենետիկ, Հռոմ 03/05/2024 22:07 Մամուլի ազատության միջազգային օրը Հայաստանում փոդքասթի համահեղինակներ են կալանավորված 03/05/2024 21:40 Արթուր Սուքոյանի կալանավորման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք 03/05/2024 21:24 Ռուսաստանի 25 քաղաքներում Հաղթանակի օրվան նվիրված շքերթներ կանցկացվեն, կցուցադրվի 2,5 000 միավոր զինատեսակ ու զինտեխնիկա 03/05/2024 21:09 Թրոմբոցիտոպենիա․ հաճախ ասիմպտոմատիկ է, բայց կարող է կյանքին վտանգ ներկայացնել 03/05/2024 20:54 Պաշարված գյուղում ո՞նց կլինենք․ Կիրանցի 03/05/2024 20:44 Կիրանցի մուտքը բացել են, բայց ոստիկանները շարունակում են մնալ գյուղում 03/05/2024 20:32 «Նիկոլ Փաշինյանին փոխանցեք, որ իսկական սահմանազատում և սահմանագծում արվել է 1985-ի փետրվարից մինչև 1987-ի հոկտեմբեր․ հետ ենք բերել 14 450 հեկտար հող, որը Ադրբեջանը տարել էր» 03/05/2024 20:20 Միրզոյանը Մալթայի արտգործնախարարին ներկայացրել է «խաղաղության» գործընթացի վերջին զարգացումները 03/05/2024 20:08 «Ակնկալում ենք գնահատական քաղաքական տեռորին»․ Հայտարարություն է փոխանցվել Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարին 03/05/2024 19:55 Կիրանց գյուղի ճանապարհը բացվել է․ «Ազատություն» 03/05/2024 19:40 Լրագրողի մասնագիտության մասին ոչ ճիշտ ընկալումներ ու կարծրատիպեր կան թե՛ պետական համակարգում, թե´ հասարակությունում առհասարակ․ Թաթոյան 03/05/2024 19:29 «Չընկրկել խոսքի ազատությանն ուղղված ճնշումների դեմ, անել հնարավորը՝ օր առաջ Հայաստանում խոսքի ու մամուլի իրական ազատության հաստատման համար»․ ՀԺՄ-ի ուղերձը՝ մամուլի ներկայացուցիչներին 03/05/2024 19:19 «Դուք էդտեղ եք շրջափակված, մենք՝ էստեղ»․ Ճանապարհին գտնվող ոստիկանները Բագրատ Սրբազանին չեն թողնում մտնել այլ ոստիկաններով շրջապատված Կիրանց․ Հեռախոսով է խոսել բնակիչների հետ (Տեսանյութ) 03/05/2024 19:07 2024 թվականի ընթացքում Ուկրաինայի զինված ուժերի մարդկային կորուստները գերազանցել են 111 000-ը․ Շոյգու 03/05/2024 18:54 «Նման հայտարարություններ անողները նաև ուժ ու խիզախություն պետք է ունենան՝ պատասխանելու մեր հարցմանը»․ ՌԴ ԱԳՆ-ն՝ Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների մասին 03/05/2024 18:40 Սփյուռքի 12 ուսանողական և երիտասարդական միություն դատապարտել է Փաշինյանի քաղաքականությունը և ողջունել Տավուշում ձևավորված շարժումը 03/05/2024 18:27 «Վտանգավոր է»․ Կրեմլի արձագանքը՝ բրիտանական զենքով Ռուսաստանին հարվածելու մասին Քեմերոնի հայտարարությանը 03/05/2024 18:15 Արփի Դավոյանն ու Լուսինե Բադալյանն ԱԺ նիստի ընթացքում օնլայն խանութներ են այցելել․ Factor.am 03/05/2024 18:10 Կիրանցի բնակիչն իր գյուղ հասնելու համար ստիպված է ոստիկանական երեք անցակետ հաղթահարել (Տեսանյութ) 03/05/2024 18:00 Կիրանցի մոտ պայթյունների ձայներ են լսվելու, ՊՆ-ն է հայտարարել 03/05/2024 17:50 Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վրա կարված գործն արդեն դատարան է ուղարկվել, շոուն իշխանությունը կշարունակի այնտեղ․ Աբրահամյան 03/05/2024 17:37 Մայիսի 1-ի գիշերը Երևանի հյուրանոցներից մեկի մոտ 35-ամյա տղամարդու են սպանել 03/05/2024 17:24 Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույթի նշաձողը՝ խթանելով ներքին պառակտվածությունը, բևեռացվածությունն ու ատելության մթնոլորտը․ Բեգլարյան 03/05/2024 17:11 Հայաստանի իշխանության գործողությունները հետագա կապիտուլյացիա են և հակասում են ՀՀ Սահմանադրությանը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ 03/05/2024 16:59 Հայաստանի քաղաքական իշխանությունները հետևողականորեն հաստատում են մեկ անձի ավտորիտար ռեժիմ, օր օրի շատանում է քաղբանտարկյալների թիվը․ Խորհրդարանական ընդդիմության հայտարարությունը 03/05/2024 16:50 «Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում 03/05/2024 16:37 Հակակոռուպցիոն կոմիտեն ստուգում է ՔՊ-ին փոխանցված անհայտ ծագման գումարները

Տվյալ բաժնի վերջին նյութերը