ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը մտրակի և բլիթի խաղի դրսևորում է. Պեսկով
29/04/2021 16:27

ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը մտրակի և բլիթի խաղի դրսևորում է. Պեսկով

Վաշինգտոնի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը «մտրակի և բլիթի քաղաքականության դրսևորում է, ոչ թե իրական կարեկցանք Հայաստանի ժողովրդին»: Այս մասին Առաջին ալիքի «Մեծ խաղ» հաղորդման եթերում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Կարծում եմ, որ մեծ հաշվով, Վաշինգտոնի կողմից Ցեղասպանության ճանաչումը, ամենայն հավանականությամբ, մտրակի և բլիթի խաղի բաղկացուցիչ մասն է: Դա հայ ժողովրդին կարեկցելու ցանկություն չէ, Օսմանյան կայսրության, Հայաստանի պատմությունը խորը հասկանալու ցանկություն չէ», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը:

ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը մտրակի և բլիթի խաղի դրսևորում է. Պեսկով