04/06/2021 10:58
«Վերջին զանգ». Ժամը 10:00-ի դրությամբ ՃՈ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 8 մեքենա
«Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված՝ ճանապարհային ոստիկանությունն այսօր իրականացնում է ուժեղացված ծառայություն։
Ժամը 10.00-ի դրությամբ ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 8 տրանսպորտային միջոց, որոնցից 4-ի ղեկին եղել են անչափահասներ։
Ոստիկանությունը ևս մեկ անգամ հորդորում է ձեռնպահ մնալ անչափահասներին մեքենա տրամադրելուց:
«Կոչ ենք անում պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները», - ասված է ՃՈ հայտարարությունում։