.png)
14/07/2021 10:13
Արմեն Գրիգորյանը նշանակվել է ԱԳ նախարարի առաջին տեղակալ
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ազատվել է պաշտոնից։
Նիկոլ Փաշինյանի մեկ այլ որոշմամբ՝ Արմեն Գրիգորյանը նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ։
Հիշեցնենք՝ Գրիգորյանը 2018 թվականի մայիսի 17-ին էր նշանակվել ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար։