23/07/2021 14:54
Լավրովն օգոստոսին կայցելի Հունգարիա, Ավստրիա և Իտալիա
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը օգոստոսին կայցելի Հունգարիա, Ավստրիա և Իտալիա: Այս մասին նա հայտարարել է՝ ելույթ ունենալով «Եդինայա Ռոսիա» խմբակցության պատգամավորների առջև:
«Ես շատ ընկերներ ունեմ արևմտյան երկրներում, այդ թվում՝ իմ գործընկերների շրջանում: Ինձ հրավիրում են Եվրամիության որոշակի երկրներ: Օրինակ՝ հաջորդ ամիս ես կունենամ այդպիսի կառուցվածքային այցեր՝ Հունգարիա, Ավստրիա, Իտալիա», - ասել է նախարարը:
Հուլիսի 23-ին ելույթի ժամանակ Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ արևմտյան երկրները փորձում են անկայունության գոտի ստեղծել Ռուսաստանի շուրջ՝ ի հաշիվ իր ամենամոտ հարևանների, այդ թվում՝ Բելառուսը, Ուկրաինան և Մոլդովան: