07/08/2021 10:49
Կա վարկած, որ Ալիևի և Պուտինի միջև կա պայմանավորվածություն, դրանից անմասն չէ նաև Փաշինյանը․ Տարասով
Ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովն, անդրադառնալով ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսանդր Բիկանտովի հայտարարությանն, ըստ որի Ռուսաստանը չի տեղակայում սահմանապահներ հայ-ադրբեջանական սահմանին` կողմերի միջև միջազգային իրավական ակտերի և վստահության բացակայության պատճառով, ասել է, որ հարցը կարգավորող իրավական փաստաթուղթ գոյություն չունի, սակայն այդպիսի փաստաթուղթ հնարավոր է ստեղծել։
168․am-ի հետ զրույցում Տարասովն ասել է նաև, որ շրջանառվում է վարկած, ըստ որի Ալիևի և Պուտինի միջև կա պայմանավորվածություն, որ Ադրբեջանը կմիանա ԵԱՏՄ-ին, և Փաշինյանը ևս անմասն չէ դրանից:
«Այդ վարկածի համաձայն՝ այս տարածքում ձևավորվում է, վերականգնվում է ԽՍՀՄ-ին նմանվող միություն, բայց դա ԽՍՀՄ չէ, որի շրջանակում Ղարաբաղի ստատուսը լուծվելու է հատուկ ձևով, և չի բացառվում, որ Ղարաբաղը ստանա Սան Մարինոյի կարգավիճակը: Երևի թե, հենց այդպես էլ լինի: Ադրբեջանը ուժի դիրքերից է խոսում հայերի հետ, որոնց մոտ չկա անվտանգության զգացում, և հայերը ուրախ կլինեն, որ խաղաղապահների կոնտինգենտը լինի Ղարաբաղում», - ասել է քաղաքագետը: