31/08/2021 13:31
Արթուր Ղազինյանը չի ընտրվել ԱԺ պաշտպանության մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ընդդիմադիրները 5-օրյա ժամկետում նոր թեկնածու կառաջադրեն
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը քննարկեց մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության մասին հարցը: «Հայաստան» խմբակցությունն առաջադրել էր Արթուր Ղազինյանի թեկնածությունը:
Նրա թեկնածությանը կողմ քվեարկեցին միայն ընդդիմադիր պատգամավորները։ ՔՊ խմբակցությունից հարկավոր էր առնվազն 1 կողմ քվե, որպեսզի Ղազինյանն ընտրվեր տվյալ հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում։
Քննարկման արդյունքում Արթուր Ղազինյանը 4 կողմ, 5 դեմ ձայներով չընտրվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ:
Դոնթի բանաձևի համաձայն՝ ընդդիմադիր խմբակցությանը տրվում է 5-օրյա ժամկետ՝ նոր թեկնածու առաջադրելու համար: